Մարզպետը զգուշացնում է՝ գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ – Live News

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը գրում է․ «Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ  ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Խնդրում ենք՝ ❗️ հեռու մնալ գետամերձ տարածքներից, ❗️ չմոտենալ վարարած գետերին, ❗️ճանապարհներին լինել առավել ուշադիր»։