🎥 Սուպերքամբեք Թուրինում․ Միլանը 0:2 հաշվից հետո հաղթեց Տորինոյին — Armsport.am

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս դիտարժան հանդիպում անցկացրեց «Տորինոյի» դեմ՝ տոնելով կամային հաղթանակ 3:2 հաշվով: Տանտերերը խաղը շատ ակտիվ սկսեցին և արդեն 17-րդ րոպեին հաղթում էին երկու գնդակի առավելությամբ. աչքի ընկան Նիկոլա Վլաշիչը (11-մետրանոց) և Դուվան Սապատան, որին գոլային փոխանցում կատարեց հենց Վլաշիչը: «Ռոսոներիներին» հաջողվեց արագ արձագանքել՝ 7 րոպե անց Ադրիեն Ռաբյոյի շնորհիվ կրճատելով … Read more

🎥 Սերիա Ա․ Նապոլին հաղթեց Յուվենտուսին Հոյլունդի դուբլի շնորհիվ — Armsport.am

Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունեց «Յուվենտուսին» և առավելության հասավ 2:1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց նեապոլիտանական ակումբի հարձակվող Ռասմուս Հոյլունդը։ 59-րդ րոպեին կիսապաշտպան Քենան Յիլդիզը հավասարեցրեց հաշիվը, սակայն 78-րդ րոպեին Հոյլունդը կրկին առաջ մղեց տանտերերին՝ դառնալով դուբլի հեղինակ։ «Նապոլին» բոլոր մրցաշարերում տոնեց իր 5-րդ անընդմեջ հաղթանակը։ Թիմը բարձրացավ Ա … Read more