Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունեց «Յուվենտուսին» և առավելության հասավ 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց նեապոլիտանական ակումբի հարձակվող Ռասմուս Հոյլունդը։ 59-րդ րոպեին կիսապաշտպան Քենան Յիլդիզը հավասարեցրեց հաշիվը, սակայն 78-րդ րոպեին Հոյլունդը կրկին առաջ մղեց տանտերերին՝ դառնալով դուբլի հեղինակ։
«Նապոլին» բոլոր մրցաշարերում տոնեց իր 5-րդ անընդմեջ հաղթանակը։ Թիմը բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ 14 խաղից հետո վաստակելով 31 միավոր։
«Յուվենտուսն» ընդհատեց երեք անընդմեջ հաղթանակների շարքը և 23 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։
Հաջորդ՝ 15-րդ տուրում, որը կկայանա դեկտեմբերի 14-ին, «Նապոլին» արտագնա խաղում կմրցի «Ուդինեզեի», իսկ «Յուվենտուսը» հյուրընկալվելիս կհանդիպի «Բոլոնիային»:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին