🎥 Սուպերքամբեք Թուրինում․ Միլանը 0:2 հաշվից հետո հաղթեց Տորինոյին — Armsport.am

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս դիտարժան հանդիպում անցկացրեց «Տորինոյի» դեմ՝ տոնելով կամային հաղթանակ 3:2 հաշվով:

Տանտերերը խաղը շատ ակտիվ սկսեցին և արդեն 17-րդ րոպեին հաղթում էին երկու գնդակի առավելությամբ. աչքի ընկան Նիկոլա Վլաշիչը (11-մետրանոց) և Դուվան Սապատան, որին գոլային փոխանցում կատարեց հենց Վլաշիչը:

«Ռոսոներիներին» հաջողվեց արագ արձագանքել՝ 7 րոպե անց Ադրիեն Ռաբյոյի շնորհիվ կրճատելով հաշվի տարբերությունը։ Իսկ հանդիպման հերոսը դարձավ Քրիստիան Պուլիշիչը. երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալուց կարճ ժամանակ անց ամերիկացին հավասարեցրեց հաշիվը, իսկ 10 րոպե անց ձևակերպեց իր դուբլը՝ հաղթանակ պարգևելով հյուրերին։

«Միլանը» Ա Սերիայում տանում է երրորդ անընդմեջ հաղթանակը: Թիմը վաստակել է 31 միավոր և բարձրացել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ լրացուցիչ ցուցանիշներով շրջանցելով նույնքան միավոր ունեցող «Նապոլիին»:

«Տորինոն», կրելով երրորդ անընդմեջ պարտությունը, 14 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment