Սեբաստիան Տերտերյանը հաղթանակով է նշել իր նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում
02 Դեկտեմբերի 2025, 12:40 Հայ բռնցքամարտիկ Սեբաստիան Տերտերյանն առաջին մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և տպավորիչ հաղթանակ տարել։ Ֆրեզնոյում բռնցքամարտի երեկոյի շրջանակներում նա արդեն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Դասթին Սպենսերին։