Կինս եղել է մրցույթի միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող. ՔՊ-ական

8 Սեպտեմբերի, 2026 «Որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել։ Երբ նշանակվեցի և եկա թաղապետարան, մոտ 10 աշխատակից արդեն ազատման դիմում էր գրել՝ առանց իմ որևէ ներգործության․․․ Որոշ աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանը՝ անդրադառնալով վարչական շրջանի աշխատակազմում կադրային ջարդի մասին շրջանառվող լուրերին։ … Read more

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Սաշա Կատվալյանը գրել է․ Այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։