«Ռոսատոմ»-ն ավարտել է Բուշեր ԱԷԿ-ից մարդկանց տարհանումը

«Ռոսատոմ»-ն ավարտել է Բուշեր ԱԷԿ-ից մարդկանց տարհանումը. դուրս է բերվել ավելի քան 600 մարդ, մնացել է 20 կամավոր, հայտնել Է կորպորացիայի ղեկավար Ալեքսայ Լիխաչովը։ Մինչ այդ Լիխաչովը հայտարարելէր, որ «Ռոսատոմ»-ը պատրաստ է օգնել Իրանից հարստացված ուրանը դուրս բերելու հարցում:Ընկերությունը կողջունի Թեհրանի և Վաշինգտոնի բոլոր պայմանավորվածությունները, որոնք կհանգեցնեն հակամարտության դադարեցման և երկարաժամկետ խաղաղության:

Բուշերի ատոմակայանից տարհանված ռուս աշխատակիցները այսօր երեկոյան կժամանեն Հայաստան

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հույս է հայտնել, որ Բուշերի ատոմակայանից տարհանված ռուս աշխատակիցները այսօր երեկոյան կժամանեն Հայաստան։ Հայտնում է Ռիա Նովոստին։ «Մեր տարհանման հիմնական ալիքը՝ 198 մարդ, հաջողությամբ շարժվում է դեպի հայ-իրանական սահման։ Իրանի իշխանությունների օգնության շնորհիվ խումբը գիշերել է Սպահանում, և շարժը շարունակվում է։ Ես շատ հույս ունեմ, որ նրանք այսօր երեկոյան կլինեն Հայաստանի Հանրապետությունում»,- … Read more