«Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Ռումինիան». Բուխարեստում կայացել է գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 8-ին, Ռումինիայի հայոց թեմի Բուխարեստի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու 110 ամյակի և վերաօծման առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակներում, «Վիկտոր և Հովսեփ Դուդյան» մշակույթի տանը առանձնահատուկ շուքով և ոգևորությամբ տեղի ունեցավ Ամենայն Հայոց Հայրապետին նվիրված «Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Ռումինիան» խորագրով գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Նորին Սրբության Գահակալության 26-րդ տարեդարձի առիթով՝ նախաձեռնությամբ … Read more

Զորակցություն ենք հայտնում կալանքի մեջ գտնվող հոգևորականներին և բոլոր քաղբանտարկյալներին․ Ռումինիայի Հայոց թեմ

Ռումինիայի Հայոց թեմի հայտարարությունը․ «Վրդովված սրտով ենք հետևում Հայրենի մեր երկրում իրադարձությունների անցանկալի, ամոթալի, բայց նաև կանխատեսելի զարգացումներին: Մեր Սուրբ Եկեղեցու դեմ նախաձեռնված արշավը գրավում է նորանոր ամոթալի բարձունքներ՝ խախտելով օրինականության պահանջները, անցնելով նաև ազգային մեր կյանքում գործող չգրված օրենքների և բարոյականության բոլոր սահմանները: Մեզ համար խորապես մտահոգիչ է ականատեսը լինել Ժողովրդավարական բարեփոխումների հայտ ներկայացրած … Read more

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և իրավապահ մարմիններին՝ անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները Սամվել Կարապետյանի նկատմամբ. Ռումինիայի հայոց թեմ

Հանուն Ռումինիայի, Բուլղարիայի Հայոց թեմերի եւ Բալկանյան երկրների Հայրապետական Պատվիրակության հոգևորականների Մտահոգ սրտով հետևում ենք մեր հայրենիքում ընթացող ամոթալի իրադարձություններին։ Տարածաշրջանային լարվածության և մեր երկրի առջև ծառացած լուրջ մարտահրավերների պայմաններում անընդունելի են ՀՀ կառավարության կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և իրենց Մայր Եկեղեցու պահպանության ու պաշտպանության դիրքերում կանգնած երևելի հայորդիների նպատակային թիրախավորումն ու վարկաբեկումը։ Մենք … Read more