Ռուբեն Դիշդիշյանի «Պալմա 2» ֆիլմը կցուցադրվի Ճապոնիայում
06 Հունիսի 2026, 18:00 Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի ընտանեկան արկածային «Պալմա 2» ֆիլմը օգոստոսի 28-ից կցուցադրվի Ճապոնիայի կինոթատրոններում։ Ֆիլմը նաև ընտրվել է Ճապոնիայի Յուբարի քաղաքում անցկացվող Ֆանտաստիկ կինոյի միջազգային փառատոնի բացման ֆիլմ։