Մի «աքսիոմ» կա, որ այս իշխանությունների մոտ միշտ գործում է․ ցանկացած բարդ կամ անհասկանալի իրավիճակում՝ ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին. Ազա Բաբայան

Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մի «աքսիոմ» կա, որ այս իշխանությունների մոտ միշտ գործում է․ ցանկացած բարդ կամ անհասկանալի իրավիճակում՝ ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին։ Ընդ որում, կարելի է նախ ձերբակալել, հետո որոշել՝ ինչի համար։ Հիշեք․ հենց կրկին սկսում են խոսել Քոչարյանին ձերբակալելու մասին, նշանակում է՝ իշխանության մոտ ինչ-որ բան հերթական անգամ չի ստացվել։

Ռոբերտ Քոչարյանի գործով ԿԸՀ նիստը տեղի կունենա վաղը ՝ ժամը 15:00-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը ժամը 15: 00-ին կքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունը: ԿԸՀ-ից հայտնում են, որ նիստի ժամը փոխվել է ։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն էր ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան

Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է: Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ: ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն … Read more

Քաղաքական հաշվեհարդարի հերթական փուլը․ Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական գործ հարուցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Այս քայլը դժվար է ընկալել որպես իրավական գործընթաց, երբ այն տեղի է ունենում ընդդիմության ակտիվացման, իշխանության վարկանիշային խնդիրների և հասարակական դժգոհության աճի ֆոնին։ Երբ քաղաքական պայքարում փաստարկները չեն բավականացնում, իշխանությունները կրկին … Read more

Դատախազությունը փորձում է ստանալ ԿԸՀ համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար

Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտական հանձնաժողով ԱԺ ընտրությունների «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը։ Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, … Read more

Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցով

ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանին արգելել են երկրից դուրս գալ՝ առանց օրինական հիմքերի

Հ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին ներգրավված չէ որևէ այնպիսի քրեական վարույթում, որի շրջանակներում նրա նկատմամբ կիրառված լիներ ՀՀ տարածքը լքելու արգելք: Այս մասին հայտնում է «Ֆակտոր»-ը։ Չնայած իրավական սահմանափակումների բացակայությանը՝ օդանավակայանում թույլ չեն տվել երկրորդ նախագահին դուրս գալ Հայաստանի տարածքից։ Թե հատկապես ո՞ր գործի շրջանակներում է արգելվել Ռոբերտ Քոչարյանի տեղաշարժը և ի՞նչ ճանապարհով … Read more

Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր»

Ի՞նչ գործի շրջանակներում է արգելվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելքը Հայաստանի տարածքից, արդյոք նա մեղադրյա՞լ է քննչական մարմիններում քննվող որևէ գործով, որի շրջանակներում նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը․ գրում է factor.am-ը: Գլխավոր դատախազությունից այս հարցերին պատասխանելու համար խնդրում են գրավոր հարցում ուղարկել։ ԱԱԾ-ն առհասարակ լռում է․ լրատվական ծառայության հեռախոսահամարին Factor TV-ի … Read more

Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. Բագրատ Միկոյան

Քիչ առաջ տեղի ունեցավ այն,  ինչը սպասելի էր այս մանր իշխանություններից:  Չնայած նախօրոք տարածած հայտարարությանը, որ Նախագահ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով  մեկնում է, նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց: Զարմանալի չէ, որ սահմանապահներից գուցե նաև շուտ դրա մասին տեղյակ էին արդեն իշխանական լրատվամիջոցները։  Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի … Read more

Զավեշտալի է իշխանական կայքերի ու ֆեյքերի վերնագրերը՝ «Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել երկիրը, փորձել է փախչել». Ագնեսա Խամոյան

Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ուրեմը առավոտյան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պաշտոնապես հաղորդագրություն է տարածում, որ նախագահ Քոչարյանը եռօրյա այցով մեկնելու է Հայաստանից։ Այցը կրում էր անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով: Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չի տրամադրվել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: … Read more