Հայաստանի տնտեսության ապագան․ Ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստան»-ը

24 Փետրվարի, 2026 Այսօր՝ փետրվարի 24-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռոբերտ Կադարյանի հետ։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և զարգազման հեռանկարներին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջարկած «5 քայլ դեպի ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրին, էներգետիկ ոլորտի կարևորությանը և այլ առանցքային ոլորտների խնդիրներին ու հնարավոր լուծումներին։ Մանրամասն՝ տեսանյութում։

«Տաշիր» ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 191 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալը աճել է շուրջ 105 մլրդ դրամով. Ռոբերտ Կադարյան

«Մեր ձևով» շարժման անդամ Ռոբերտ Կադարյանը գրում է. «Ֆակտորը չի ներկայացնում «Տաշիր» գրուպի կողմից ՀԷՑ-ի կառավարման մասին մի քանի փաստ. Ընդամենը ակտիվներ 2016 հունվարի 1 – 146,6 մլրդ 2025 հունվարի 1 – 337,9 մլրդ (աճը 191մլրդ դր.) Ընդամենը սեփական կապիտալ 2016 հունվարի 1 – 31,5 մլրդ 2025 հունվարի 1 – 136,9 մլրդ (աճ 105մլրդ դր.) … Read more

«Երեւանը չունի զարգացման միասնական համակարգ»․ «Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ռոբերտ Կադարյան

Մայրաքաղաք Երեւանի ամենահրատապ խնդիրը, որը որ դեռ  երեկ էր լուծում պահանջում, ըստ «Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ռոբերտ Կադարյանի, էկոլոգիական խնդիրն է։ «Փոշու, օդի աղտոտվածության մակարդակով Երեւանը, հավանաբար, առաջատարն է ՀՀ-ում։ Ամերիկյան Եյլի համալսարանի (Yale University) ամենամյա զեկույցների համաձայն, էկոլոգիապես մաքուր մայրաքաղաքների ցանկում 180 երկրների մեջ Երեւանն իր օդի աղտոտվածության մակարդակով 102-րդն է։ Համեմատության … Read more