Բաքվի գլոբալ ֆորումի երկրորդ օրը. Իրանի պատերազմի վերաբերյալ կտրուկ հակադիր տեսակետներ՝ դժվարությունների տարածման հետ մեկտեղ

Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդին Euronews-ին ասել է, որ ժամանակն է ճգնաժամի դիվանագիտական ​​լուծում գտնել։ Իրանական ավերիչ պատերազմի երրորդ շաբաթվա մոտենալուն և դրա հետևանքների ամբողջ աշխարհում ավելի ու ավելի զգացվելուն զուգընթաց, Ադրբեջանում անցկացվող Բաքվի գլոբալ ֆորումում աճող ձայներ էին հնչում, որոնք կոչ էին անում դիվանագիտական ​​ելք գտնել։ Երկրորդ օրը ամենամյա հավաքը ներկայացրեց առնվազն մեկ հակադարձ … Read more

Եվրամիության խորհրդի նախագահի Բաքու այցը և արվելիք սկզբունքային շեշտադրումները

Իլհամ Ալիևը ընդունել է Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային: Բանակցությունների ավարտին նրանց անունից մամուլի համար տարածվել է համատեղ հայտարարություն, որ բավական ծավալուն և բազմաշերտ փաստաթուղթ է: Առայժմ, թերևս, արժե առանձնացնել երկու սկզբունքային հանգամանք: «Նախագահները կրկին հայտարարել են երկկողմ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտելու մտադրության մասին»,- ասված է հայտարարության տեքստում: Ալիևը և Կոշտան համոզված են, որ … Read more

Արդյոք Իսրայելն ու Ադրբեջանը շարունակում են մնալ նույն ճամբարում •

Իսրայելական Yenet-ի ռազմական հարցերով մեկնաբան Ռոն Բեն-Իշայը, վկայակոչելով երկրի անվտանգության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցչի, ով չի ցանկացել բացահայտել ինքնությունը, գրել է, որ թեև Իրանի դեմ հարձակումները նշանակալի արդյունքների են հասել, «Երուսաղեմում, հավանաբար նաև Վաշինգտոնում հիասթափված են Պարսից ծոցի արաբական երկրների կեցվածքից»: Նրա խոսքերով, Իսրայելում և ԱՄՆ-ում այն տեսակետն է «գերիշխել, որ եթե Իրանը հարվածի այդ երկրներին, … Read more

Սերգեյ Շոյգուն, մինչդեռ, շարունակում է մնալ անձեռնմխելի •

Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը ՌԴ պաշտպանության նախկին առաջին փոխնախարար Ռուսալան Ցալիկովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղելով դատարանի տարածած հաղորդագրությանը: Ըստ այդմ, Ցալիկովը տառապում է «կալանք կրելու հետ անհամատեղելի հիվանդությամբ, ուստի նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»: BBC-ն նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի պաշտոնաթողությունից … Read more

Իրանի և նրա ղեկավարության հասցեին Ալիևի թույլ տված «տմարդի», «վախոտ» և «տխեղծ» որակումները

Ի տարբերություն անցյալ տարվա հունիսյան հարձակումների, Իսրայելն անցած օրերին թիրախային հարվածներ է հասցրել Իրանի հիմնականում ադրբեջանաբնակ քաղաքների ռազմական և ենթակառուցվածքային նշանակության օբյեկտներին: Ո՞րն է այդ հարվածների զուտ ռազմական կամ քաղաքկան նշանակությունը, առայժմ պարզ չէ: Եվրապայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները Թավրիզից և Արդեբիլից տեսանյութեր են հրապաակել, որ պատկերում են, թե էթնիկ ադրբեջանցիներն ինչպես են սգում այաթոլլա Ալի … Read more

Ի՞նչ զարգացումներ և հավանական սցենարներ են կանխատեսվում Թուրքիայում՝ կապված իրանական պատերազմի հետ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը դռնփակ նիստ է գումարել և քննարկել Իրանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին հայտնել է իշխանամետ Turkiye պարբերականը, որի տեղեկություններով՝ պատգամավորների համար պարզաբանումներով հանդես են եկել արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Ֆիդանը և Գյուլերը: Ըստ պարբերականի, դռնփակ նիստն աշխատանքները կվերսկսի մարտի 11-ին, ժամը 14:00-ին: Այլ տեղեկություն հայտնի չէ: Թուրքիայի խորհրդարանում … Read more

Սաակաշվիլին, կարծես ակնարկել է, որ Մառնեուլիի բնակչությունը «հրահանգավորված է» •

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեսբուքի անհատական օգտավաշվում հրապարակել է մի լուսանկար, որտեղ հարյուրավոր մարդիկ, հիմնականում՝ երիտասարդներ, սգո նշաններ են կրում և ձեռքներին պահում են Իրանի սպանված հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սև երիզով լուսանկարը: Սաակաշվլին գրել է, որ այդ լուսանկարն ստացել է Մառնեուլի քաղաքից, իսկ Խամենեիի մահը ողբացողները տեղի ադրբեջանական բնակչության ներկայացուցիչներն են: Վրաստանի … Read more

Իսրայելը ուղղակի հակադրվում է Ռուսաստանին •

Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմը կդադարեցնի մարտի 23 –ին: Այդ կանխատեսումը Vesty ռուսալեզու կայքին հարցազրույցում արել է Իսրայելի պաշտպանության նախկին նախարար, «Մեր տուն Իսրայել» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը: Իր կանխատեսումը նա հիմնավորել է մարտի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան այցով: Լիբերմանը համարում է, որ Թրամփ-Սի Ծինփին գագաթնաժողովը գրեթե նույն նշանակությունը կունենա, ինչ Յալթայի … Read more

Ադրբեջանին ձեռնտու է Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնում տեսնել Ալի Խամենեիի որդուն

Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը պաշտանապես հաստատել է, որ Իսլամական հանրապետության երրորդ գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենիին՝ սպանված Ալի Խամենեիի երկրորդ որդին: Որոշ տեղեկություններով, նա փետրվարի 28-ին գտնվել է հոր նստավայրում և վիրավորում է ստացել, իսկ կինը և զավակներից մեկը նույնպես զոհվել են: Մոջթաբա Խամենեիին Իրանի նոր առաջնորդ ընտրելու մասին խոսակցությունները տարածվել են … Read more

Ադրբեջանի զորքերը մնալու են թիվ մեկ պատրաստության հրամանի ներքո՞ •

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը նույն օրը կայացած Փեզեշքիան-Ալիև հեռախոսազրույցի մասին տարածել է երկու երկրների միջև առկա իրավիճակին բոլոր առումներով հաղորդագրություն, որի բովանդակությունը եթե համառոտ ներկայացվի, ապա կստացվի, որ Թեհրանը ևս մեկ անգամ, բայց արդեն «առերես» շփման պայմաններում վճռականապես պնդել է, որ Նախիջևանի ուղղության արձակված դրոնների հետ Իրանը ոչ մի կապ չունի: Ի պատասխան՝ Ալիևը միայն … Read more