Կրե՞մլն է կառավարում Հայաստանը, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը, թե՞ Արեւմուտքը •

Հայաստանը կառավարող արտաքին ուժերը վարում ու ցանում են մեր երկրի քաղաքական դաշտը՝ այլեւս «անբուժելի» դարձած իրենց մարդամեկին աթոռին պահելու համար։ Արդյո՞ք դա անում են շատ վարպետորեն, թե շատ շինծու ու ոչ արհեստավարժ ձեւով՝ կախված է նրանից, թե ովքեր են գնահատողները։ Կարծես թե՝ քաղաքական բոլոր շրջանակները հանրային մեդիադաշտ նետվող ամեն կուտն ուտում են։ Իսկ հանրությունն էլ … Read more

Իսրայելի և Թուրքիայի մրցակցությունը հասել է ռազմական բախման կանխատեսումների մակարդակի

«ԱզերԹաջ» պետական գործակալությունը տարածել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի շնորհավորանք, որ նա հղել է․․․ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ։ Նաթանյահուն բարձր է գնահատել «տարածաշրջանային կայունությանը ներդրում բերող ջանքերը», որ ցուցաբերում է Ադրբեջանի նախագահը, որպեսզի «մոտեցնի ընդհանուր նպատակի ձեռքբերումը»։ Նաթանյահուն Իլհամ Ալիևին ուղերձ է հղել Իսրայելի և անձամբ իր համար չափազանց «նուրբ» իրավիճակում, … Read more

Խնդիրը ավելի խորքային է և շոշափում է նաև Երուսաղեմի կարգավիճակը •

Երուսաղեմի Ուղղափառ պատրիարք Թեոփիլ Երրորդը կարող է հանդես գալ որպես ռուս-ուկրաինական կարգավորման միջնորդ։ Այդ մասին, ըստ իսրայելական «Եդիոտ ահրոնոտ» պարբերականի ունեցած տեղեկություններին, նրան «խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»։ Պատրիարք Թեոփիլը հունիսի 5-ին այցելել է ԱՄՆ։ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումը տևել է «շուրջ քառասուն րոպե»։ Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան», հղում անելով Երուսաղեմի Ուղղափառ պատրիարքարանի պաշտոնական … Read more

Արդյոք Հարավային Կովկասը այդ նախագծումների մա՞ս է •

Հունիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշելու է ծննդյան 80-ամյակը։ Մամուլը հայտնել է, որ այդ առթիվ Սպիտակ տան մերձակա հրապարակում նախատեսված են «տոնական շքեղ արարողություններ»։ Իսրայելի Հրեական ժողովրդի քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Կոբի Բարդան Թրամփին համեմատել է Հերովդեսի հետ, որ պալատական ճոխությունների սիրահար էր, բայց և ընդգծել, որ ԱՄՆ նախագահի հոբելյանի «պանծացումը աշխարհաքաղաքական խոր ենթատեքստ … Read more

ՌԴ իշխող կուսակցությունը ընտրությունների կգնա տնտեսական բարդ իրավիճակում •

«Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հունիսի 11-ին հրավիրել է նախընտրական ծրագրի մշակման փորձագիտական խմբի նիստ։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։ Ըստ տեղեկատվության, Մեդվեդևը փորձագետներին հանձնարարել է հաշվի առնել Ռուսաստանի «յոթ հիմնական մարտահրավերները»։ Նրա գնահատմամբ, առաջին լուրջ խնդիրը ժողովրդագրական վիճակն է։ Երկրորդ տեղում Մեդվեդևը նշել է «կադրերի և նոր մասնագիտությունների պակասը»։ Որպես երրորդ «համակարգային … Read more

Թրամփի վարչակազմը «կենտրոնացած է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա, շահում է Պուտինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Մերցը մտադիր են G7 -ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել ուկրաինական կարգավորման իրենց նախագիծը և «հասնել փոխըմբռնման»։ Այդ մասին Bloomberg-ին ասել է «դիվանագիտական երկու քաջատեղյակ աղբյուր»։ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը Փարիզում կգումարվի հունիսի 15-17-ին։ Ավելի վաղ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետը, Ֆրանսիայի նախագահը և … Read more

Ո՞ր կետում կարող էին միավորվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի շահերը •

Ֆրանսիայի պետական France 24 հեռուստաընկերությունը փաստաբանի միջոցով հարցազրույց է ունեցել Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի հետ և նրան ներկայացրել իբրև «խղճի կալանավորի»։ Բաքվի իշխանական minval politika-ն Ելիսեյան պալատին մեղադրել է Քերիմլիին «մտացածին հայտարարությունների հարթակ տրամադրելու» մեջ, հերթական անգամ Ֆրանսիան ներկայացրել որպեսս «նոր գաղութատիրական հավակնություններ ունեցող» երկրի, որին, իբր, Ադրբեջանի «հաղթանակների և սուվերեն … Read more

Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը •

Հունիսի 12-ին և 14-ին Ղազախստանում սպասվում է համապատասխանաբար «Ամանաթ» և «Ադիլեթ» կուսակցությունների համագումար։ Առաջին դեպքում խոսքը նախկին նախագահ Նազարբաևի հիմնադրած քաղաքական ուժի մասին է։ Երկրորդ կուսակցությունը հիմնադրվել է մի քանի ամիս առաջ։ Այն գլխավորում է գործող նախագահ Տոկաևի աշխատակազմի նախկին ղեկավար Այբեկ Դադիբեյը։ Ղազախստանը նոր սահմանադրություն է ընդունել։ Ըստ այդմ, երկպալատ խորհրդարանը կլուծարվի։ Օգոստոսին նշանակված … Read more

Բարդ է ասել, թե Հայաստանին ի՞նչ կտա այդ ընթացակարգի կիրառումը ՌԴ-ի կողմից •

Մոսկվայում հունիսի 10-ին կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցել։ Ինչպես փոխանցել է ՌԻԱ Նովոստին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությանը։ Լավրովը հիշեցրել է, որ արդեն երկու տարի է, ինչ Հայաստանը կազմակերպության բյուջեին վճարումներ չի կատարում, ուստի իրենք «պայմանավորվել են քննարկել ՀԱՊԿ Կանոնադրության համապատասխան հոդվածը … Read more

Կրեմլը չէր ձգտում ՀՀ-ում ձևավորել այն արդյունքը, որը կցանկանար ընտրություններում․ Ստանկևիչ

Ռուս քաղաքագետ և պետական ​​գործիչ Սերգեյ Ստանկևիչը հարցին, թե ինչպես են Ռուսաստանում գնահատում Հայաստանի ընտրությունների արդյունքները, պատասխանել է․ «Կրեմլը չէր ձգտում օգտագործել իր ազդեցության բոլոր լծակները և ձևավորել այն արդյունքը, որը Մոսկվան «ցանկանում» էր Հայաստանի ընտրություններում։ Պարտադրանքները երբեք երկարատև չեն։ Հայաստանի դեպքում Մոսկվան շահագրգռված էր, որ հայ քաղաքացիները կատարեն իրենց սեփական պատասխանատու ընտրությունը՝ ցանկալի է … Read more