Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների հարցը •

Ռուսաստանի իշխանությունները արդեն երկրորդ անգամ հրաժարվել են Պետերբուրգում և Կրոնշտադտում Գլխավոր ռազմա-ծովային զորահանդես անցկացնելուց։ Այդ մասին գրել է «Դոյչե վելլեի» ռուսական ծառայությունը՝ հղելով պետերբուրգյան «Ֆոնտանկա» -ին, որ իր հերթին վկայակոչել է ՌԴ պաշտպանության նախարարության «լավատեղյակ աղբյուրներից ստացված տեղեկությունը»։ Այդ պաշտոնական արարողությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով սահմանվել է 2017 թվականին և անցկացվում էր հուլիսի 15-ին՝ … Read more

Թրամփը գովաբանել է Պուտինին և Սիին Մերձավոր Արևելքում Իրանի հակամարտության կարգավորման դերի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինպինին Մերձավոր Արևելքում Իրանի հակամարտության կարգավորմանը նպաստելու դերի համար, հաղորդել է «The New York Times»-ն ամերիկացի առաջնորդի հետ հարցազրույցից հետո։ Ըստ թերթի՝ Թրամփը բարձր է գնահատել Պուտինի և Սի Ծինպինի դերը, բայց քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նրա գործողությունների համար, … Read more

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես կայուն խաղաղությանն ուղղված ներդրում․ Ալիև •

Ադրբեջանը դիտարկում է «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը, որը կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և կդառնա Միջին միջանցքի մաս՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանն ուղղված հերթական ներդրում։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված … Read more

Հայաստանի խնդիրը մեկն է՝ լինել սեղանի շուրջ, ոչ թե քարտեզի վրա •

Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ կարող է դառնալ մեծ վերադասավորման սկիզբ։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ քննարկվող փաստաթուղթը նախատեսում է հրադադարի երկարաձգում, Հորմուզի նեղուցի վերաբացում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ 60-օրյա բանակցային փուլ, ինչպես նաև պատժամիջոցների մեղմացման և սառեցված ակտիվների հարցերի քննարկում։ Այս համաձայնության հիմնական արժեքը, առաջին հերթին, էներգետիկ և լոգիստիկ ռիսկերի նվազեցումն է։ Հարավային Կովկասի համար … Read more

Ո՞վ է երաշխավորը, որ Թեհրանը իրոք կստորագրի «իսլամաբադյան համաձայնագիրը» •

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հունիսի 14-ին ռազմա-քաղաքական կաբինետի արտակարգ նիստ է գումարում։ Տեղեկությունը տարածել է Israel Inside-ը՝ հղում անելով «բարձրաստիճան մի պաշտոնյայի»։ Վերջինս ասել է, որ, ըստ «վստահելի տեղեկությունների, ԱՄՆ-ը Իրանին հետ շուտափույթ համաձայնագիր ստորագրելու համար մի քանի սկզբունքային զիջումների է գնացել, որոնք շոշափում են հրեական պետության անվտանգությունը»։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը … Read more

Ռուսաստանում իսլամական արմատականությունները «կարող են Ռուսաստանի ներսից պայթեցնել»

Մայիս ամսվա ընթացքում Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում մի քանի իսլամադավան կրոնական գործիչներ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Մամուլի տեղեկություններով, ամենալուրջ կասկածները կապված են Նիդալ Էլ Հիխայի գործունեության հետ։ Նրան առաջադրվել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ «հանցավոր կապեր ունենալու» մեղադրանք։ Քրեական վարույթը միավորվել է Ռուսաստանի «Հյուսիս-արեւմուտքի մուսուլմանների համայնքի» նախկին ղեկավար Մուհամեդ Հենիի գործի հետ։ Ըստ տեղեկությունների, … Read more

Իսկ ի՞նչ տեսանք ընտրություններից առաջ եւ դրանց ընթացքում •

Այն, ինչ տեղի ունեցավ ընտրությունների օրը, իսկ ավելի ստույգ՝ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, վեր է ամենավառ երեւակայությունից: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հազիվ էր ամփոփել 2005 ընտրատեղամասերից 284-ի արդյունքները, երբ վարչապետի թեկնածուներից Նիկոլ Փաշինյանն իր փոքր խմբակի հետ հապճեպ ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, թե ընտրություններում հաղթել է «Քաղպայմանագիր» կուսակցությունը: Լրագրողները ցնցված էին, ընտրողներն՝ այլայլված, … Read more

Կրե՞մլն է կառավարում Հայաստանը, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը, թե՞ Արեւմուտքը •

Հայաստանը կառավարող արտաքին ուժերը վարում ու ցանում են մեր երկրի քաղաքական դաշտը՝ այլեւս «անբուժելի» դարձած իրենց մարդամեկին աթոռին պահելու համար։ Արդյո՞ք դա անում են շատ վարպետորեն, թե շատ շինծու ու ոչ արհեստավարժ ձեւով՝ կախված է նրանից, թե ովքեր են գնահատողները։ Կարծես թե՝ քաղաքական բոլոր շրջանակները հանրային մեդիադաշտ նետվող ամեն կուտն ուտում են։ Իսկ հանրությունն էլ … Read more

Իսրայելի և Թուրքիայի մրցակցությունը հասել է ռազմական բախման կանխատեսումների մակարդակի

«ԱզերԹաջ» պետական գործակալությունը տարածել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի շնորհավորանք, որ նա հղել է․․․ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ։ Նաթանյահուն բարձր է գնահատել «տարածաշրջանային կայունությանը ներդրում բերող ջանքերը», որ ցուցաբերում է Ադրբեջանի նախագահը, որպեսզի «մոտեցնի ընդհանուր նպատակի ձեռքբերումը»։ Նաթանյահուն Իլհամ Ալիևին ուղերձ է հղել Իսրայելի և անձամբ իր համար չափազանց «նուրբ» իրավիճակում, … Read more

Խնդիրը ավելի խորքային է և շոշափում է նաև Երուսաղեմի կարգավիճակը •

Երուսաղեմի Ուղղափառ պատրիարք Թեոփիլ Երրորդը կարող է հանդես գալ որպես ռուս-ուկրաինական կարգավորման միջնորդ։ Այդ մասին, ըստ իսրայելական «Եդիոտ ահրոնոտ» պարբերականի ունեցած տեղեկություններին, նրան «խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»։ Պատրիարք Թեոփիլը հունիսի 5-ին այցելել է ԱՄՆ։ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումը տևել է «շուրջ քառասուն րոպե»։ Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան», հղում անելով Երուսաղեմի Ուղղափառ պատրիարքարանի պաշտոնական … Read more