ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության ճնշմամբ․ Մոսկվայի կոշտ գնահատականը

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են իշխանությունների կողմից ընդդիմության վրա ճնշումներով և Արևմուտքի աննախադեպ միջամտությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ընդդիմության վրա ճնշումն աննախադեպ էր։ Եվ Արևմուտքի միջամտությունը, իմ կարծիքով, նույնպիսի աննախադեպ էր այս տարածաշրջանի համար ընտրական գործընթացների համատեքստում», – ասել է նա Sputnik ռադիոյի եթերում՝ մեկնաբանելով անցած կիրակի կայացած ընտրությունները։ … Read more

Մոսկվան այլեւս չի թաքցնում, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները «թշնամանք» են իր հանդեպ

Ուկրաինական ցանկացած կարգավորում պետք է հաշվի առնի Եվրամիության և նրա անդամ առանձին երկրների շահերը։ Այդ համաձայնության են եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի Ռուսաստանի կանցլեր Մերցը։ Նրանք Լոնդոնում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Ըստ տարածված հաղորդագրության, եվրոպական «եռյակը» ուկրաինական կարգավորման նախապայման է համարել «կրակի և ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը»։ Ռուսաստանի … Read more

Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացումը Ռուսաստանին ոչ մի առումով ձեռնտու չէ •

Անցած ընտրությունների մասին ամենաանկեղծ և դիպուկ արտահայտվել է ընդդիմադիր հանրային գործիչներից մեկը։ Նա ֆեյսբուքում գրել է, որ բոլորն էլ գիտեին, որ ընդդիմության առաջնորդների խոստումները «օդ» են, իսկ նրանց օգտին քվեարկելով՝ մարդիկ առաջնորդվել են Նիկոլ Փաշինյանին «վնաս հասցնելու» ցանկությամբ։ Նա, իհարկե, այս արձանագրումը համեմել է «ուռա-հայրենասիրական» և «մի ողջ ժողովրդի խաբվածության քնարական զեղումներով», բայց նրա բուն … Read more

Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել է»` ինչպես լուսաբանել ՀՀ ընտրությունների արդյունքները

«Մեդուզա» միջազգային ռուսալեզու պարբերականի տվյալով՝ Ռուսաստանի իշխանություններն իշխանամետ լրատվամիջոցներին «բացատրել են», թե ինչպես է պետք լուսաբանել Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքները: Հրապարակման մեջ ներկայացված են նաև օրինակներ, թե ինչ շեշտադրումներով են ռուսական գլխավոր լրատվամիջոցները լուսաբանում ընտրությունները: «Ռուսաստանի նախագահի աշխատակազմը «խորհուրդ է տվել» պետական և կառավարամետ լրատվամիջոցներին իրենց լուսաբանման մեջ ընդգծել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական … Read more

Հայաստանը ունի քաղաքակրթական ընտրությունը թե ներքին կյանքում, թե արտաքին քաղաքականությամբ անշրջելի դարձնելու գերխնդիր

Ո՞րն է լինելու նոր կառավարության առաջնահերթությունը։ Փաշինյանի ձևակերպմամբ, ներքաղաքական կյանքի գլխավոր խնդիրը «քրեաօլօգարխիկ համակարգի ոչնչացումն» է։ Հաջորդ ընտրություններին Հայաստանում չպետք է «կաշառատու ուժեր լինեն»։ Խորհրդարանական ընտրությունների մասնակից որոշ ուժեր, բայց հատկապես «Հանուն հանրապետության» կուսակցությունը առաջադրել է «ընդդիմափոխության» նպատակ։ Հայաստանում, իրոք, ընդդիմության քաղաքական վերափոխման սուր անհրաժեշտություն կա։ Բայց դա խնդիր է, որի լուծումը պահանջում է համակարգային … Read more

Իշխանության «անվտանգային բարձիկը» արտախորհրդարանական արեւմտամետ ուժերն են •

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները գնահատելու համար սպասում է վերջնական արդյունքների հրապարակմանը, բայց «արձանագրել է քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումների մասին տեղեկությունները»։ Նույն տեսակետը, բայց ավելի «ընդարձակ շարադրանքով» ներկայացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա Հայաստանի ժողովրդին «ծաղաղություն և բարօրություն» է մաղթել՝ մինչ այդ ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը «կողմ … Read more

Հայաստանը կարո՞ղ է եվրոպական ձգտումներ ունենալ, բայց չդառնալ «Ռուսաստանի թշնամի»

Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովը, ինչպես անգամ ռուսաստանյան «լոյալ» մամուլն է ընդունել, որևէ «դարակազմիկ գործարք» չի արձանագրել։ Նման խնդիր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երևում է, նախապես չի էլ առաջադրել։ Նրան պետք էր հարթակ, որտեղ օտարերկրյա պետական-քաղաքական գործիչներից զատ, ներկա լինեին համաշխարհային առաջատար լրատվամիջոցները, որպեսզի հայտարարի, որ Ուկրաինայի հարցում «դույզն իսկ նահանջ չի լինելու»։ ՌԻԱ Նովոստիի խմբագրականը Պուտինի … Read more

Ղազախստանը թեև Թուրքական պետությունների կազմակերպության անդամ է, բայց պարտավորված է չճանաչել ․․․

Աստանայում կայացել է Ղազախստանի և Կիպրոսի նախագահներ Կասիմ Ժոմարթ Տոկաևի և Նիկոս Խրիստոդուլիդիսի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի պաշտոնական akorda.kz կայքը։ Ղազախստանի նախագահը Կիպրոսի նախագահին պարգևատրել է առաջին աստիճանի «Դոստլիկ/ Բարեկամություն» շքաշանով։ Տոկաևը ասել է, որ պարգևատրումը վկայում է երկու երկրների միջև «իրոք հաստատված բարեկամությունը»։ Բանակցությունների ավարտին Տոկաևը և Խրիստոդուլիդիսը համատեղ մամուլի … Read more

Ադրբեջանում ցնծություն է․ Փաշինյանը հաղթում է

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի իշխանություններն անթաքույց համակրություն և աջակցություն էի արտահայտում Փաշինյանի վերարտադրության համար, հատկապես… The post Ադրբեջանում ցնծություն է․ Փաշինյանը հաղթում է appeared first on .

«Ուկրաինական ճակատագրի» սպառնալիքը պետք է գնահատել խորքով •

Վլադիմիր Պուտինը մերժել է հանդիպման և պատերազմը դադարեցնելու բանակցությունների առաջարկությունը, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ներկայացրել էր նրան հղած «բաց նամակով»։ ՌԴ նախագահը Զելենսկում հետ հանդիպման «իմաստ չի տեսել»։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանին ոչ թե երեք կամ վեց ամսվա հրադադար, այլ «պատմական նշանակության համաձայնություն» է պետք, որը «պետք է նախապատրաստեն մասնագիտական աշխատանքային խմբերը»։ Դիվանագիտական այս … Read more