Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել երեք բնակավայր – Live News
Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Շևչենկովո, ինչպես նաև Զապորոժիեի մարզի գտնվող Նովոանդրեևկա բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ Շիրոկոյե և Շևչենկովո բնակավայրերը ազատագրել են «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները: ««Դնեպր» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Զապորոժիեի մարզի Նովոանդրեևկա բնակավայրը», – հայտարարել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում: