Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն

12 Փետրվարի, 2026 Փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հայաստան Հ․-ն և հայտնել, որ 10 օր է հարս են բերել և վերջինս ոսկյա զարդերը գողացել և փախել է ու նշել է, որ … Read more

Մահվան ելքով վթար՝ Արարատի մարզում

10 Փետրվարի, 2026 Այսօր՝ փետրվարի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում 61-ամյա Սեմիոն Բ.-ն իր վարած «MAN» մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ քաղաքի վարչական տարածքում՝ «Վան» ռեստորանային համալիրի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 80-ամյա Կ. Մարտիկյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի … Read more

Անչափահասի նկատմամբ բռնության դեպք՝ Արարատի մարզում

Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Ք․ Խ․-ն սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրել Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Կ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025թ․ սեպտեմբերից մինչև 2026թ․ … Read more

Ծեծկռտուք՝ Երևանում. «Նոր-Զովք»-ի անվտանգության պետը և աշխատակիցները ծեծի են ենթարկել 19-ամյա տղայի

Հունվարի 28-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել մի կին և հայտնել, որ Փափազյան փողոցի 14 հասցեում գործող «Նոր-Զովք» սուպերմարկետում անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել իր թոռանը։ Shamshyan.com-ի տեղեկություններով, նշված մարկետ են մեկնել  ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ որտեղ էլ … Read more

Իրանական 20-ից ավելի բեռնատարներ Սիսիանի վարչական տարածքում ստեղծել են 1 կմ ձգվող խցանում

24 Հունվարի, 2026 Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան վարչական տարածքում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Իրանական համարանիշներով մի քանի բեռնատարներ Սիսիան վարչական տարածքի «Քարահունջ» հյուրանոցային համալիրի մոտ երթևեկությունը վերածել են «աջափսանդալի», ինչի հետևանքով ստեղծվել է երկկողմանի խցանում, և մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի … Read more

Վեճ և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում. երիտասարդները կոտրել են խաղասրահի պատուհանները

23 Հունվարի, 2026 Հունվարի 16-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի 116 հասցեում՝ համակարգչային խաղերի սրահում, մի խումբ անձինք գարեջուր են օգտագործում, ծխում են և հայհոյանքներ հնչեցնում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող … Read more

Դժբախտ պատահար Գորիսում. անչափահաս է մահացել

20 Հունվարի, 2026 Հունվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի … Read more

Մերկասառույցի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մեկնել Շենկանի բնակավայր, որպեսզի կնոջը տեղափոխեն ծննդատուն

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն ամբողջությամբ անանցանելի է, քանի որ ձյունապատ է ու մերկասառույց, ինչի համար էլ Արագածի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետի, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, մի քանի կիլոմետր անանցանելի ճանապարհն անցել են ու այս պահին ծննդկանին հատուկ տրանսպորտային միջոցով տեղափոխում են հիվանդանոց։ Շենկանի գյուղի սկզբնամասում սպասում են շտապօգնության ավտոմեքենան։ … Read more

Բարձիթողի վիճակ է տիրում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին

19 Հունվարի, 2026 Բարձիթողի վիճակ է տիրում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Արագածավան-Թլիկ մոտ 25-կիլոմետրանոց ճանապարհին։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն սպասարկող Թալինի ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել անգամ ձյունը հեռացնելու, իսկ հետո մերկասառույցը աղ ու ավազի խառնուրդով մշակելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհով երթևեկող վարորդներն իրենց զայրույթն էին ուղղում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, … Read more

Մերկասառույցի պատճառով Երևանում ավտոմեքենան բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել

15 Հունվարի, 2026 Այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ.-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Մ. Չայլախյան փողոցում՝ ժողովրդին ավելի հայտնի Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ, բախվել է երկաթե դարպասին ու մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել բնակչի սեփականություն հանդիսացող … Read more