Վեճ և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում. երիտասարդները կոտրել են խաղասրահի պատուհանները

23 Հունվարի, 2026

Հունվարի 16-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի 116 հասցեում՝ համակարգչային խաղերի սրահում, մի խումբ անձինք գարեջուր են օգտագործում, ծխում են և հայհոյանքներ հնչեցնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված համակարգչային խաղասրահում ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Նարեկ Կ․-ն և 23-ամյա Արսեն Ա․-ն ծեծի են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Կարեն Հ․-ին և 18-ամյա Հայկ Հ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ վերջիններս կոտրել են խաղասրահի պատուհանները։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Leave a Comment