Ախթալայի գործադուլավոր հանքափորներին փոխարինելու, հանքերում աշխատելու համար հնդիկներ են բերել, տեղավորել հյուրատանը. «Հրապարակ»

Հունվարի 16-ից՝ արդեն 10 օրից ավելի, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մոտ 50 հորատողներ գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի ավելացում։ Գործադուլավորներն Ալավերդի համայնքի Ախթալա եւ Շամլուղ բնակավայրերի բնակիչներ են, որոնք աշխատում են Շամլուղի հանքավայրում։ Շամլուղի հանքերում արդյունահանված հանքաքարը, Ախթալայում հարստացվելուց հետո, մեծ բեռնատարներով առաքվում է Վրաստանի Բաթումի նավահանգիստ, այնտեղից էլ՝ արտերկիր։ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ սեփականատերը Վահե … Read more