Ադրբեջանական պատվիրակությունը ժամանել է Երևան • Tribune.am
Այսօր ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Քաղավիացիայից հայտնել են, որ Ադրբեջանից ժամանել է պաշտոնական պատվիրակություն, սակայն այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատվիրակությունը գլխավորում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։