Ինքնասպանության փորձ է կանխվել

Փետրվարի 6-ին՝ ժամը 19։44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Դեպքի վայր են մեկնել մարզի փրկարարներն ու պարեկները։ Պարեկների և փրկարարների օպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ նա տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժին: … Read more

Մենք չենք շտապում Իրանի հարցում. Թրամփ

Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը ձգտում է համաձայնության գալ իրանական միջուկային ծրագրի շուրջ, սակայն ԱՄՆ-ն չի շտապում համաձայնագիր կնքել. լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել Իրանի հարցով։ Իրանը շատ է ցանկանում համաձայնության գալ։ Կտեսնենք, թե ինչպիսին կլինի այդ համաձայնագիրը։ Անցյալ անգամ նրանք որոշեցին չհասնել համաձայնության, բայց … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից

Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։ … Read more

Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները

Յուրաքանչյուր տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվում են տվյալ ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի համապատասխան հրամանի համաձայն 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և … Read more

Տիգրան Ավինյանը Ստոկհոլմում գործընկերների հետ քննարկել է ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին վերաբերող հարցե

Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և ռեգիոնների միության գործադիր տնօրեն Ռայան Նոքսի հրավերով «Fiscal Decentralisation and Local Self-Government Reforms» աշխատաժողովին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Ստոկհոլմում էր: Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ»-ի (Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների ասոցիացիա) առաջին փոխնախագահ Լիֆ Սանդբերգի, գործադիր տնօրեն Ռայան Նոքսի և ծրագրերի … Read more

Արցախի թեմի առաջնորդը դիմել է ԱՄՆ փոխնախագահին

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը. Մեծարգո պարոն փոխնախագահ, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և … Read more

5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնի

Վաղը քննական օր է՝ մաթեմատիկայի միասնական քննություն է անցկացվելու հանրապետության 45 քննական կենտրոնում, որից 16-ը Երևանում են, 29-ը՝ մարզերում: Այս մասին հայտնում է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։ «Հայտագրված է 5709 դիմորդ, Երևանում՝ 2066 և մարզերում՝ 3643: Մայրաքաղաքի քննական կենտրոններն են՝ թ.թ. 135, 142, 155, 166, 168, 20, 200, 35, 57, 6,88 հիմնական և թ.թ. … Read more

Թարմացում ԱՄՆ-ում․ նոր կարգ վիզաների համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Խմբային հարցազրույցի հայտեր աշխատանքային վիզայի դիմորդների համար (P և O տեսակների վիզաներ)  Այսուհետ աշխատանքային վիզայի համար խմբային հարցազրույցի բոլոր հայտերը լրացնելիս (5 կամ ավելի դիմորդ) պետք է առաջնորդվել Visa Navigator-ում shorturl.at/VTZiA առկա թարմացված ուղեցույցով։  Նկատի ունեցեք, որ ԱՄՆ Պետքարտուղարության վիզայի հարցազրույցի ամրագրման պաշտոնական ծառայության կայքէջում shorturl.at/G784u առկա խմբային հարցազրույցի նշանակման սովորական ընթացակարգը կիրառելի չէ․ … Read more

Արցախի թեմի առաջնորդի նամակը ԱՄՆ փոխնախագահին

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը. Մեծարգո պարոն փոխնախագահ, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և մարդկային … Read more

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մրցանակներ ու պարգևներ են հանձնվել

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մասնակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում տեղի ունեցավ Ծառայության 2025 թ․  գործունեության հաշվետու խորհրդակցությունը։ Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնելով նախարարին ներկայության համար՝ նշեց․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, տիկի՛ն նախարար, մեր տարեկան ամփոփմանը ներկա գտնվելու համար։ Անշուշտ, Ձեր ներկայությունը մեզ ավելի է պարտավորեցնում մեր … Read more