2025-ին լրագրողների նկատմամբ վիրավորանքներով, նվաստացուցիչ վերաբերմունքով աչքի են ընկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ-ական պատգամավորները. Մելիքյան
2024 թվականին լրագրողների և ԶԼՄների դեմ ներկայացվել է 43 դատական հայց՝ բոլորն էլ վիրավորնքի և զրպարտության հիմքով, իսկ 2025-ին այդ թիվը 61-ն է, Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ2025-ի տարեկան զեկույցը ներկայացնելիս այսօր ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Ըստ բանախոսի՝ աճն ակնհայտ է և մտահոգիչ։ «Կարծում եմ՝ … Read more