ՊԵԿ-ի մաքսային բաժնում չարաշահումներ․ գործով ներգրավված է մասնավոր ընկերության ներկայացուցիչ

Փետրվարի 6-ին Հակակոռուպցիոն դատարան է ստացվել քրեական գործ, որի համաձայն «Փարսայան միջազգային բեռնափոխադրումներ» ընկերության ներկայացուցիչը օգնել է մի խումբ մաքսային պաշտոնատար անձանց օրենքի խախտում կատարել՝ պետությանը պատճառելով 11,372,640 դրամի գույքային վնաս։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին։  Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Մեղադրական եզրակացությունը Ն․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի … Read more

Հայաստանում իշխում է ապազգային ու թրքահպատակ կապիտուլյանտ ռեժիմ. Էդուարդ Շարմազանով

Պանթուրքիզմի կամակատարներին հիշեցնեմ 1918-ի Բաթումի կոնֆերանսում թուրքական պատվիրակության ղեկավար Վեհիբ փաշայի ինքնախոստովանությունը. Դեռեւս 1918-ին Վեհիբ փաշան ասել է,որ ճակատագիրը տանում է Թուրքիային Արեւմուտքից դեպի Արեւելք։ Այնուհետեւ նա շարունակում է.«Մենք հեռացանք Բալկաններից,հեռանում ենք նաեւ Աֆրիկայից,բայց մենք պետք է տարածվենք դեպի Արեւելք՝այնտեղ է մեր արյունը,մեր կյանքն ու մեր լեզուն»։ Խոսելով հայ-թուրքական հարաբերուլյունների մասին՝ Վեհիբն ասում է.«Մեր եղբայրները … Read more

Տղե՛րք, կարո՞ղ է արթնանանք. Արմեն Աշոտյան

Մինչ TRIPP անունը ստացած փաստացի պանթյուրքիստական երազանքը Հայաստանում քննարկվում է հիմնականում լոգիստիկ տրամաբանության մեջ, Բաքվից մեկ այլ լուր ստացվեց. Ադրբեջանը սկսել է ԵՄ-ի հետ էներգետիկ միջանցքի աշխատանքները՝ դիտարկելով այն որպես TRIPP-ը կառուցելու կոնկրետ քայլ։ Ադրբեջանի էլեկտրահաղորդման ցանցի օպերատոր «ԱզերԷներջի»-ն սկսել է նախատեսված էլեկտրագծի ադրբեջանական հատվածների շինարարությունը, որը, վերջին հաշվով, կապելու է Ադրբեջանը Եվրոպային Սյունիքի և … Read more

24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել. նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հոսպիտալ

Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, զինվորական հոսպիտալ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ծառայողները, որոնց բժիշկները հայտնել են, որ … Read more

Մեր ակնկալիքը Բաքվում ապօրինի պահվող մեր առնվազն 19 հայրենակիցների վերադարձի հարցում Ձեր գործուն ներգրավումն է. «Հայաստան» խմբակցությունը նամակ է հղել Վենսին

Մեծարգո պարոն փոխնախագահ, Ձեր առաջիկա այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար ներքին ու արտաքին բավական բարդ պայմաններում։ Հայաստանը մի կողմից դիմագրավում է արտաքին ագրեսիայի, ինքնիշխան տարածքի ադրբեջանական օկուպացիայի՝ հարևան երկրների կողմից ապօրինի շրջափակման և թշնամական քաղաքականության տեսքով, մյուս կողմից դիմագրավում է ժողովրդավարական ինստիտուտների ճգնաժամի, դատական համակարգի քաղաքական վերահսկողության, իշխանության կողմից օրենքի գերակայության ոտնահարման, … Read more

Ահա թե ինչի է հանգեցրել արցախցիների սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ահազանգում է. Արցախցիների աջակցության ծրագրերի դադարեցումը հանգեցրել է լուրջ սոցիալական խնդիրների։ Հազարավոր ընտանիքներ այսօր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում՝ առանց կայուն եկամտի, առանց սոցիալական պաշտպանվածության և առանց վստահության իրենց ապագայի նկատմամբ։ Մարդկանց մեծ մասը աշխատում է բացառապես բնակվարձը վճարելու համար, իսկ սնունդը, բուժումը և նույնիսկ տարրական կենցաղային կարիքները հաճախ մնում են … Read more

Հնդկաստանի ԶՈւ ՊԲ պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները

© 2012 – 2026 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ընտրողների ակտիվ մասնակցությունը՝ որպես իշխանության դատավճիռ. Սուրեն Սուրենյանց

Նախագահի կողմից Ազգային ժողովի հերթական ընտրությունների նշանակումը հունիսի 7-ին իրավական առումով ընթացակարգային քայլ է և ինքնին քաղաքական ինտրիգ չի պարունակում։ Իրական ինտրիգը ձևավորվում է ընտրական գործընթացի առանցքային հարցով՝ ընտրողների մասնակցության մակարդակով։ Մասնագիտական գնահատականներն ու նախորդ ընտրությունների փորձը վկայում են, որ մոտ 1 միլիոն 400 հազար ընտրողի մասնակցությունը, այսինքն՝ շուրջ 55 տոկոսը, ընտրությունները տեղափոխում է որակապես … Read more

Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել

Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։