Կոտայքի մարզում կկառուցվի ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար նախատեսված հատուկ կացարան

Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականություն հանդիսացող 313,219,658 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Շուշի թաղամաս 4  հասցեում գտնվող բնակելի կացարանը, կաթսայատունը և դրանց զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար հատկացված 2 հա հողամասը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին։ Ըստ … Read more

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման համար Կառավարությունը նոր կարգ է սահմանել

Կառավարությունը հաստատել է Օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և ՀՀ Կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը։ Որոշման նպատակն է  կարգավորել օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման դեպքում ՀՀ կառավարության կողմից նախնական համաձայնություն տրամադրելու համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու … Read more

Կառավարությունը պետական աջակցության ծրագրերի շրջանակում ավելի քան 5 մլրդ դրամ է հատկացրել արտահանում իրականացրած տնտեսվարողներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։ Կառավարության որոշմամբ առաջարկվում է շուրջ 5 մլրդ 365 մլն 640 հազար դրամ պահուստային ֆոնդից հատկացնել Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերին: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ապահովելու տնտեսավարողների կողմից արտահանված պտղի (ծիրան, սալոր, կեռաս, ելակ, … Read more

Քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց սոցիալական կրեդիտներից նվիրատվություն անել լրատվամիջոցներին. Փաշինյան

2027 թվականի հունվարի 1-ից Համընդհանուր հայտարարագրման համակարգում կիրականացնենք փոփոխություն, որի արդյունքում քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց սոցիալական կրեդիտներից նվիրատվություն անել լրատվամիջոցներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեմ կարծում, որ սկզբնական շրջանում այս մեխանիզմը միանգամից կլուծի լրատվամիջոցների ֆինանսավորման հարցերը։ Բայց տարիների ընթացքում մենք կունենանք ինստիտուտ, որը խնդիրը կլուծի։ Դեռևս 2018 թվականից … Read more

Դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող էր որևէ հեռացման որոշում դատարանի կողմից կասեցվեր, և ես շարունակեի դա անել. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին

Հայաստանի Հանրապետությունում կա Սահմանադրություն, որտեղ ասվում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամաբ դատական հայցին, ։ Նրա խոսքով՝ մնացած մասն իրավական գնբահատականի հարց է, և ինքը չի կարող իրավական գնահատական տալ։ «Դա համապատասխան մարմինները պետք է անեն։ Ես դժվար եմ … Read more

ԱՄՆ-ն երկար ժամանակ սխալներ է թույլ տվել անհաջող հետախուզության պատճառով. Արաղչի

Միացյալ Նահանգները սխալ հաշվարկներ է արել Իրանի հետ պատերազմում և Հորմուզի նեղուցի հարցում. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս հայտարարությունն արել է իր X հաշվի վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնին ուղղված նախազգուշացման մեջ։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն երկար ժամանակ սխալներ է թույլ տվել անհաջող հետախուզության պատճառով, և այդ սխալ հաշվարկներից մեկը Իրանի հետ պատերազմն էր։ … Read more

Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել – Ազգ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։ Ինչպես հաղորդում է RBК-ն, փոխանակման շրջանակներում Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 261 զինծառայողի, իսկ Ուկրաինան՝ Ռուսաստանին՝ 24 զինծառայողի մարմին։ Նախորդ փոխանակման ընթացքում 31 մարմին տեղափոխվել է Ռուսաստան, իսկ 501-ը՝ Ուկրաինա։

Առաջիկայում կլինեն կադրային լուծումներ. Նիկոլ Փաշինյանը՝ բանակում հերթական մահվան դեպքի մասին

Առաջիկայում կլինեն կադրային լուծումներ պատասխանատուների նկատմամբ, այսօրվա ճեպազրույի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Զինված ուժերում այսօր զինծառայողի մահվան հերթական դեպքին։ «Ես որոշում արդեն կայացրել եմ․ ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս։ Հետևություններ կարվեն, և, այո՛, պետք … Read more

Կարող է լինել նաև 3-րդ ընտրություն՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ. ոչ էն ենք ուզում, ոչ էն. Փաշինյան

Չպետք է լինի մի իրավիճակ, երբ որևէ մեկն ասի՝ Հայաստանը գնալու տեղ չունի, Հայաստանը ոչ մեկին պետք չի։ Մենք գործնականում ապացուցեցինք, որ Հայաստանը պետք է շատերին՝ որպես միջազգային հանրության պատասխանատու գործընկեր և շատ կարևոր երկիր։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ապացուցեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը ծայրագավառ չէ, այլ խաչմերուկ է»,- ասաց … Read more

Ցանկացած պաշտոնյայի գործունեություն գնահատվում է ըստ աշխատանքի արդյունավետության. Փաշինյանը՝ Մհեր Գրիգորյանի մասին

Կառավարության ցանկացած պաշտոնյայի գործունեությունը գնահատվում է ըստ աշխատանքի արդյունավետության։ Տվյալ դեպքում պաշտոնյայի աշխատանքը գնահատում է վարչապետը, անում հետևություններ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պաշտոնավարման երկարակեցության մասին հարցին։ Ըստ Փաշինյանի՝ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության գործող կազմը փոփոխությունների չի ենթարկվել։