Ցանկացած պաշտոնյայի գործունեություն գնահատվում է ըստ աշխատանքի արդյունավետության. Փաշինյանը՝ Մհեր Գրիգորյանի մասին

Կառավարության ցանկացած պաշտոնյայի գործունեությունը գնահատվում է ըստ աշխատանքի արդյունավետության։ Տվյալ դեպքում պաշտոնյայի աշխատանքը գնահատում է վարչապետը, անում հետևություններ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պաշտոնավարման երկարակեցության մասին հարցին։

Ըստ Փաշինյանի՝ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության գործող կազմը փոփոխությունների չի ենթարկվել։

Leave a Comment