Ներկայացվել է «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» 3-րդ հատորը. ՀՔԱՎ

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը գրեթե երեք տասնամյակ իրականացնում է ռազմավարական դատավարություններ՝ նպատակ ունենալով նպաստելու մարդու իրավունքների համակարգային մեխանիզմների ձևավորմանը։ Դատական նախադեպերի և ձևավորվող իրավական պրակտիկայի միջոցով կազմակերպությունը ձգտում է այնպիսի մոտեցումների ամրապնդմանը, որոնք հիմք կհանդիսանան օրենսդրական, ինստիտուցիոնալ և օրենսդրության կիրառման բնագավառներում փոփոխությունների իրականացման համար՝ հասնելու մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների հզորացմանն ու ամրապնդմանը։ 02․12․2025թ․, տեղի ունեցավ «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» հետազոտության 2017-2025թթ․ 3-րդ հատորի ներկայացումը։ Բացման խոսքով հանդես եկան … Read more