Յուլիա Թավրիզյանը՝ Ռուսաստանի «Վաստակավոր մշակույթի աշխատող»
10 Մայիսի 2026, 18:20 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Յուլիա Թավրիզյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության «Վաստակավոր մշակույթի աշխատող» պատվավոր կոչումը։ Մրցանակը շնորհվել է հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի, ինչպես նաև երկարամյա արդյունավետ գործունեության համար։ Յուլիա Թավրիզյանը Պերմի պետական գեղարվեստական պատկերասրահում աշխատում է 1985 թվականից, իսկ 2012 թվականին նշանակվել է պատկերասրահի տնօրեն։