Ռոսսելխոզնադզորը խնդիրներ է արձանագրում Հայաստանից միրգ-բանջարեղենի մատակարարումների հետ
Ռոսսելխոզնադզորը Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև միրգ-բանջարեղենի մատակարարումների հետ կապված խնդիրներ է արձանագրում: Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտն այս մասին հայտարարել է «Վեստի»-ի եթերում։ «Հարցն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլ նաև բանջարեղենի և մրգերի հետ»,- ասել է Դանկվերտը: Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից։