ԱՄՆ-ն «լուրջ ներգրավվածություն կունենա» Վենեսուելայի նավթային ոլորտում. Թրամփ

ԱՄՆ-ն պատրաստ էր Վենեսուելայի դեմ հարվածների երկրորդ ալիքին, բայց դրա անհրաժեշտությունը չկար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև ասել է, որ մեկ շաբաթ առաջ խոսել է Մադուրոյի հետ և կոչ արել նրան կամավոր հանձնվել։ Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «լուրջ ներգրավվածություն կունենա» Վենեսուելայի նավթային ոլորտում։ ԱՄՆ-ն որոշում … Read more

Լրատվամիջոցները հրապարակել են Մադուրոյի առաջին լուսանկարը՝ ձերբակալությունից հետո

Համացանցում հայտնվել է Նիկոլաս Մադուրոյի առաջին լուսանկարը` նրա ձերբակալությունից հետո։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ-ն հայտարարել է Վենեսուելայի նախագահ Մադուրոյի և նրա կնոջ գերեվարման մասին։ CBS News-ը հաղորդում է, որ Մադուրոյին գերեվարել է ԱՄՆ էլիտար հատուկ նշանակության ջոկատ՝ Delta Force-ը։

Ումերովը հայտարարել է «կամավորների կոալիցիայի» խորհրդականների Կիև ժամանման մասին

Հունվարի 3-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ «կամավորների կոալիցիայի» խորհրդականները ժամանել են Կիև։ Այս մասին հաղորդում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։ Կիևում բանակցություններ են նախատեսված Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Նորվեգիայի և Դանիայի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներ կանցկացվեն նաև ՆԱՏՕ-ի, Եվրոպական … Read more

Վենեսուելան երկրի վրա հարձակումից հետո հայտարարել Է ինքնապաշտպանության իրավունքի մասին

Վենեսուելան հայտարարել է ինքնապաշտպանության իր իրավունքի մասին՝ իր ժողովրդին և տարածքը պաշտպանելու համար։ Այս հայտարարությունը տարածել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը։ «ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին խիստ համապատասխան՝ Վենեսուելան պահպանում է օրինական ինքնապաշտպանության իրավունքը՝ իր ժողովրդին, իր տարածքը և իր անկախությունը պաշտպանելու համար», — ասվում է հայտարարության մեջ։ Կարակասը կոչ է արել Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի … Read more

Հաջիևը գովաբանել է Թրամփի վարչակազմի դերը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը The Washington Times-ին տված հարցազրույցում բարձր է գնահատել Դոնալդ Թրամփի վարչակազմի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում՝ նշելով, որ Վաշինգտոնը ցուցաբերել է խաղաղության օրակարգին բարձր նվիրվածություն։ Նրա խոսքով՝ Թրամփի արագ արձագանքն ու գործընթացում ակտիվ մասնակցությունը զգալի դեր են ունեցել տարածաշրջանային խաղաղության առաջմղման հարցում։ Հաջիևը նշել է, որ 907-րդ բաժնի պահպանումը խոչընդոտում է … Read more

Իլհամ Ալիևը Վաշինգտոնյան փաստաթուղթը բնորոշել է որպես տարածաշրջանային խաղաղության բեկումնային քայլ

Վաշինգտոնյան փաստաթուղթը բեկումնային է դարձել տարածաշրջանում խաղաղության գործընթացի համար։ Այս մասին ամանորյա իր ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Փաստաթուղթը, որը Վաշինգտոնում նախաստորագրվել է ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, դիտարկվում է որպես կարևոր քաղաքական ազդանշան տարածաշրջանի՝ դիմակայության փուլից երկխոսության և համագործակցության անցնելու համար: Ադրբեջանի առաջարկած խաղաղության օրակարգը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տնտեսական ինտեգրման և … Read more