Վրաստանում համազգային սգո օր է հայտարարվել Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ
Վրաստանում համազգային սգո օր է հայտարարվել Իլիա II-ի մաhվան կապակցությամբ: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարությունը: Համաձայն կառավարության որոշման՝ երկրի ողջ տարածքում վարչական շենքերի վրա պետական դրոշները կխոնարհվեն: Հիշեցնենք, որ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում: