Միխայիլ Գրիգորյանը նվաճել է IBA Asia-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին
18 Ապրիլի 2026, 18:00 Միխայիլ Գրիգորյանը (9 հաղթանակ, 0 պարտություն) միաձայն մրցավարական որոշմամբ հաղթել է ֆիլիպինցի Ժեո Սանտիսիմային (26 հաղթանակ, 10 պարտություն) և նվաճել IBA Asia-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին: Այս մասին գրում է Sportaran.com-ը։ Մենամարտը կայացել է Ռուսաստանի Սերպուխով քաղաքում անցկացված IBA Pro մրցաշարի շրջանակում։