Կոնյակի հումքը արտահանեն ՀՀ-ից Ադրբեջան, որ ադրբեջանցիները Աղդամում կոնյակ լցնե՞ն. Նարեկ Կարապետյան

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը դրական է համարում Թուրքիայի հետ սահմանի բացումը: Այսօր լրագրողներն ասուլիսում նրանից հետաքրքրվեցին՝ Ադրբեջանի հետ առեւտրաշրջանառությանը՝ հատկապես բենզինի ներմուծմանը ինչպես է վերաբերվում եւ հարց ուղղվեց՝ իրենց՝ իշխանության գալու պարագայում Ադրբեջանի հետ առեւտուրը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Ադրբեջանի հետ առեւտրի հարցում մտավախություն կա. նավթի ու բենզինի գնումը … Read more

Փետրվարի 12-ին «Մեր ձեւովը» կհրապարակի վարչապետի իր թեկնածուի անունը

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հայտարարեց, որ փետրվարի 12-ին կհայտարարեն վարչապետի իրենց թեկնածուի անունը: Նրա խոսքով՝ վաղուց էր որոշված թեկնածուի անունը, բայց նպատակահարմար են գտել փետրվարի 12-ին՝ իրենց կուսակցության համագումարի ժամանակ հրապարակել: «Մենք պետք է մեր ամբողջ մտայնությունները, մեր աշխատանքային ամբողջ պոտենցիալը դնենք հաղթանակի համար, որովհետեւ այն կարգի փոփոխություններ են լինելու մեր երկրում, … Read more

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ ձեր հարկերը լինելու են զրո տոկոս. ներկայացվեց Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը

-Անկախությունից հետո մեր բնակչությունը կես միլիոնով քչացել է, շարունակում է անկում ապրել: Մենք առաջարկում ենք 5 քայլ, որը անելու ենք, ու որը փոխելու է մեր հայրենիքի կյանքը: Քայլերը մշակված են տարիների աշխատանքի արդյունքում,- այսօր փորձագետների ու քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը: -Շրջելով … Read more

«Արժեքների տարբերություն. Կարապետյանները 30 տարի բարեգործություն են իրականացնում, Փաշինյանն իր թիմով միլիոնավոր պարգևավճարներ ուղղում սեփական գրպանները»

Հունվար 16,2026 13:41 Արժեքների տարբերություն. Կարապետյանները 30 տարի շարունակ բարեգործություն են իրականացնում, Փաշինյանն իր թիմով ճոխ ապրելու համար պետական բյուջեից միլիոնավոր պարգևավճարներ է ուղղում սեփական գրպանները։ Մեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու վայելում: Կարեն Կարապետյանը, տարիներ շարունակ աշխատելով պետական համակարգում, երբեք աշխատավարձ չի ստացել, այն ուղղել է մանկատների սաներին և շրջանավարտներին։ «Մեր ձևով» … Read more

Ուժեղ առաջնորդը հոգ է տանելու կարիքավոր բազմազավակ ընտանիքների մասին․ «Մեր ձևով» շարժում

Հայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մեր ձևով» շարժումը՝ կից հրապարակելով տեսանյութ։ «Թույլ առաջնորդը արհամարհում է նրանց, ուժեղ առաջնորդը հոգ է տանելու նրանց մասին»,- նշված է շարժման էջում։

«Մեր ձևով» շարժման կամավորների թիվը հասել է 18 հազարի

«Մեր ձևով» ժողովրդական շարժման կամավորների թիվը հասել է 18 հազարի։ Այս մասին հայտնել են շարժումից: Ինչպես հայտնել են, Հայաստանում փոփոխությունների իրական հնարավորությունը մեր հայրենակիցները կապում են «Մեր ձևով» շարժման հետ։