ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի եվրոբոնդեր․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.   «Նախորդ շաբաթ՝ հունվարի 14-ը, Հայաստանի ֆինանսական ոլորտի համար առանձնացավ ևս մեկ կարևոր իրադարձությամբ: ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր` 5 տարի ժամկետով` 6.6%-ով: Թողարկած եվրոբոնդերի պահանջարկը եղել է 2 մլրդ դոլարից ավելի»:    

Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը

«Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգում»-ի ֆեյսբուքի էջում տեղադրված է հետևյալ գրառումը. «Ես՝ Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և միանում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»։    

Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ ինչպես Հռոմի պապի, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոսի աջը համբուրում են, դա հարգանք է կարգավիճակին և եկեղեցուն․Արամ Սարգսյան

    «1700 տարի և ավելի հայ եկեղեցին միակ կառույցն է, որ առանց ընդհատումների, տարբեր վայրիվերումներով եկել- հասել է մեր ժամանակները։ Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ ինչպես Հռոմի պապի, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոսի աջը համբուրում են, դա հարգանք է կարգավիճակին և եկեղեցուն։   Բազմիցս ասել եմ, որ Հայ Առաքելական … Read more

Վարչապետը հրավիրում է պարահրապարակ

ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինչպես ակնարկել էի՝ հրավիրում եմ պարահրապարակ։ Մենք նվագում ենք, Դուք պարում։ Հանդիպումը տեղի է ունենալու Երեւանում։ Ավելի կոնկրետ վայրի մասին Ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ։ Գրանցվեք QR–ով կամ այս հղումով https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd7OKwDxBz42yFVJdOsS7giT5oYiWWHCu7AourTW9mgHSqeyA/viewform?pli=1 Դուք պարում եք, մենք նվագում»:

Եթե Կտրիճ Ներսիսյանը չապաշխարի, ոչ թե պետք է ուղարկել պատվավոր հանգստի, այլ բանադրել` որպես դավաճան անառակի․ Ռուբեն Ռուբինյան

    «Այն պահին, երբ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի և այլ երկրի միջև ընտրեց այլ երկիրը, իսկ Հայաստանի ժողովրդի ու վերջինիս թալանողների միջև ընտրեց թալանողներին, նա դարձավ հերձվածող: Մաքուր հերձվածող:    Հետևաբար նրա ոչ մի հայտարարություն, գործողություն ոչինչ չի նշանակում:    Կարծում եմ նաև, որ եթե նա չապաշխարի և … Read more

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան. Սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ․ Արման Բաբաջանյան

«2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան։ Սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ․ սա փաստ է, որ Վաշինգտոնը արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը։ Այսպիսի այցերը արժեքավոր են կոնկրետությամբ։ Հայաստանը պարտավոր է հանդես գալ հստակ, չափելի փաթեթով։    Առաջինը՝ ներդրումային նախագծեր TRIPP-ի ենթակառուցվածքների համար՝ ճանապարհ, լոգիստիկ կենտրոններ, պահեստավորում, … Read more

Հայաստանում ,արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը․ Արմեն Մուրադյան

    «Ռոբոտային վիրաբուժությունն այսօր արդեն իրականություն դարձավ մեր Երկրում:   Հայաստանում, առաջին անգամ կատարվել են ռոբոտիկ վիրահատություններ ՍլավՄեդ բժշկական կենտրոնում:   Ուրախ եմ ու հպարտ,որ առաջինը հենց ուրոլոգիական վիրահատություն է կատարվել՝ երիկամի ռոբոտիկ մասնահատում և  ամենակարևորը՝ վիրահատությունը բարեհաջող է անցել։   Վիրահատական գործողությունն իրականացրել է … Read more

Քաթարը Անկարայի հետ հանդես կգա Լիբանանի վերաբերյալ նոր առաջարկով․Ի՞նչ նոր իրադրություններ են սպասվում տարածաշրջանում և Լիբանանում․ Շահան Գանտահարյան

Քաթարը Անկարայի հետ հանդես կգա Լիբանանի վերաբերյալ նոր առաջարկով․Ի՞նչ նոր իրադրություններ են սպասվում տարածաշրջանում և Լիբանանում․«Նոյյան Տապան»-ի հարցերի պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։   – Դոհայի ֆորումի ընթացքում Քաթարի առաջնորդը հայտարարեց, որ շուտով Լիբանանի համար նախատեսված աջակցությունների նոր շարք կներկայացվի։ Ինչո՞ւ է այս հայտարարությունը ուշադրության արժանի։   – Նախ … Read more

Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը «քցել է» ՌԴ նախագահ Պուտինին. Հասմիկ Հակոբյան

    «Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը «քցել է» ՌԴ նախագահ Պուտինին: Արդարանալով հայտնի «գույք՝ պարտքի դիմաց» գործարքին՝ նախօրեին Քոչարյանն ասաց, որ ՌԴ-ին հանձնած գույքերը անպետք, չգործող են եղել: Դե Պուտինն էլ միամիտ-միամիտ պարտքի դիմաց վերցրել է այդ՝ Քոչարյանի ասած անիմաստ, արժեք չունեցող գործարանները, իսկ իրականում ոչ միայն արժեքավոր, այլ նաև ռազմավարական կարևոր նշանակություն … Read more

Բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն. Նիկոլ Փաշինյան

    «Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։    Բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։    Հ․Գ․ Մենք պետք է նաեւ գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական եւ բարոյական բռնության դեպքերը տարբերակելու եւ գնահատականի արժանանացնելու։ Բայց սա որքան էլ ֆիզիկական բռնության հետ … Read more