Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին. Պապոյան
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Մեր գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս»: