ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան. Սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ․ Արման Բաբաջանյան


«2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան։ Սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ․ սա փաստ է, որ Վաշինգտոնը արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը։ Այսպիսի այցերը արժեքավոր են կոնկրետությամբ։ Հայաստանը պարտավոր է հանդես գալ հստակ, չափելի փաթեթով։ 


 


Առաջինը՝ ներդրումային նախագծեր TRIPP-ի ենթակառուցվածքների համար՝ ճանապարհ, լոգիստիկ կենտրոններ, պահեստավորում, բեռնափոխադրում, ապահովագրություն, սպասարկող տնտեսություն և այլն։ 


 


Երկրորդը՝ սահմանային և մաքսային կարողությունների արագ արդիականացում՝ հակամաքսանենգ համակարգեր, ամբողջական թվայնացում, կիբեռպաշտպանություն, բեռնափոխադրումների վերահսկելիություն։ 


 


Երրորդը՝ իրավական երաշխիքներ՝ թափանցիկ պայմանագրեր, անկախ վերահսկողություն, ռիսկերի կանխարգելում, ներդրողի և պետության շահի հավասարակշռված պաշտպանություն։


 


Ամերիկյան ներգրավվածությունը հնարավորություն է՝ Հայաստանը դարձնելու կապի, վստահության ու անվտանգության հանգույց։ Դրան միանշանակ հնարավոր է հասնել կարգապահությամբ, պրոֆեսիոնալիզմով և պետական շահը պաշտպանող կոնկրետությամբ։ 


 


ԱՄՆ փոխնախագահի այցի գլխավոր արդյունքը պետք է լինի ոչ միայն ծրագրերի մեկնարկը, այլև այն ուղերձը, որը նախ և առաջ պետք է հնչի Հայաստանի քաղաքացիներին․ մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պարզապես հռչակված գաղափար չեն, այլ պաշտպանվող ռազմավարական ընտրություն։ 


 


Այդ թվում ի դեմս ԱՄՆ-ի, այդ ընտրությունն ունի իրական գործընկերներ, գործիքներ ու չափելի աջակցություն՝ անվտանգություն, ներդրումներ և կայուն զարգացում ձևավորելու համար»։


 


 

Leave a Comment