Ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունն այլևս էֆեկտիվ չէ. նախապատվությունը տրվել է թվային նոր տեխնոլոգիաներին

Թվային սարքավորումները առողջապահության ոլորտում դուրս են մղում հին տեխնոլոգիաներին: Հերթականը ֆլյուորոգրաֆներն են, որոնցով հետազոտություններ այլևս չեն կատարվի: Ժամանակակից սարքերը շատ ավելի էֆեկտիվ են և ճշգրիտ: Բացի այդ, հետազոտության վերաբերյալ տեղեկությունը հնարավոր է ստանալ էլեկտրոնային: Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։

Պալիատիվ խնամք ոչ թե բուժհաստատությունում, այլ՝ տանը. փորձնական ծրագիր է իրագործվում

Երեխաների պալիատիվ խնամքի փորձնական ծրագիր է իրականացվում, բուժօգնությունը փոքրիկը ստանում է տնային պայմաններում՝ ներառելով նաև կրթական բաղադրիչը: Այս փուլում ներառված է 40 դեռահաս, տարեսկզբին մեկնակած ծրագիրը կամփոփեն մի քանի ամսից: Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

Pervitin դեղը գրանցված չէ և չի եղել ՀՀ-ում. Ավանեսյանը՝ «London Times»-ում հրապարակման վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է օրերս «London Times» անունով կայքի հրապարակմանը՝ նշելով, որ ակնհայտ սուտ պնդում է արվել «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին:    «Ակնհայտ ստահոդ այդ հոդվածի կապակցությամբ ուզում եմ պարզաբանում նեկայացնել` ավելորդ շահարկումներից խուսափելու համար և հանրությանը պատշաճ տեղեկատվություն տալ:   Այսպես` դեղագործական արտադրանքի կլինիկական փորձարկումները ՀՀ-ում … Read more