Մանվել Խնձրցյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

25 Ապրիլի 2026, 20:15 Մանվել Խնձրցյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Ազամատ Տուսկաևին (Սերբիա) 1-6 հաշվով պարտվելիս՝ Մանվելը կարողացավ հավասարեցնել հաշիվը և արդյունքում ժամանակից շուտ հաղթանակ տարավ 18:6 հաշվով։ Մանվել Խնձրցյանը դարձավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր՝ մինչև 57 կգ քաշային կարգում։ Սա նրա երկրորդ բրոնզն է մեծահասակների Եվրոպայի առաջնություններում։