Առգրավվել է մեծաքանակ մեթամֆետամին և մարիխուանա. Երևանի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 26-ին: Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեց 40-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերված տոպրակում կար մեթամֆետամինի նմանվող 201 գրամ զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Երևան … Read more

ՆԳՆ պատվիրակությունը մասնակցել է Արևելյան գործընկերության ռիսկերի վերլուծության ամփոփիչ համաժողովին

ՆԳՆ պատվիրակությունը նոյեմբերի 26-ին Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության ռիսկերի վերլուծության տարեկան ամփոփիչ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ-ն:   Հանդիպումը հատկանշական է եղել Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության հետ նոր աշխատանքային պայմանավորվածության շուրջ բանակցությունների մեկնարկի համատեքստում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների շրջանակում անհրաժեշտ է ապահովել միջազգային համագործակցության շարունակական … Read more

Ավարտվել է Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր գործով քրեական վարույթի նախաքննությունը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կկանգնի դատարանի առաջ, ավարտվել է նրա գործով քրեական վարույթի նախաքննությունը: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի խոսքով՝ իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով Նաիրա Գրիգորյանը խախտումներ է թույլ տվել կամ չի արձանագրել վարութային մի շարք խախտումներ, որոնք անհնար են դարձրել արդարադատությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը թաքցրել է 15 մլն դրամի հարկեր. պատճառված վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել խոշոր չափերի հարկեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում կատարված վարութային և … Read more

Ջերմուկում քննարկվել է բիզնես միջավայրի բարելավումը․ ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային վարչարարության նոր մոտեցումները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Ջերմուկում մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով երկրորդ աշխատաժողովին, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչպես նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների, պետական կառավարման համակարգի, գործարար համայնքի և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: Աշխատաժողովի հիմնական նպատակը … Read more

Երեք օրում բացահայտվել է 217 հանցագործություն. ՆԳՆ ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը բացահայտել են 217 հանցագործություն: Մասնավորապես՝ 51 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 15 դեպք՝ ֆիզիկական ներգործության, … Read more

Որոշվել է 4 ոստիկանի ազատել աշխատանքից. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է: Այդ համատեքստում նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: … Read more