Երեք օրում բացահայտվել է 217 հանցագործություն. ՆԳՆ ոստիկանություն


ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը բացահայտել են 217 հանցագործություն:


Մասնավորապես՝


  • 51 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

  • 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

  • 23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

  • 15 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

  • 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

  • 8-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,

  • 7-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման,

  • 6 դեպք՝ խուլիգանության,

  • 3 դեպք՝ շորթման,

  • 2-ական դեպք՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, կողոպուտի, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի։


Բացահայտվել է նաև բնակարանային գողության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, հրազենի ապօրինի շրջանառության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝


  • 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

  • 1 դեպք՝ կողոպուտի։

  •  


Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։


Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։


Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։


Անցած 3 օրում գրանցվել է 45 ավտովթար․ 59 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դիտումների քանակ3

Leave a Comment