Վահրամ Դումանյանը՝ 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում․ Լուսանկար ·

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վահրամ Դումանյանը ևս ընդգրկվել է 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մենք տեղեկացանք, որ Դումանյանը, լինելով անկուսակցական, ցուցակում ներառվելու երաշխիքը ստացել է հենց Նիկոլ Փաշինյանից՝ ՔՊ վարչությունում։ Այնուհետև Դումանյանը ՔՊ վարչության փակ նիստում արդեն վարչության հավանությանն է արժանացել ու ընդգրկվել է ՔՊ նախընտրական ցուցակում։ Հիմա արդեն, փետրվարի … Read more

ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է նաեւ «Ապարան գրուպ»-ի տնօրենին. Լուսանկար

«ՔՊ վարչությունը, ըստ լուրերի, քննությունից «կտրել» է նաեւ Արագածոտնի նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, որն Ապարանում հեղինակություն է համարվում: «Հրապարակ» թերթը գրում է. Նա զովացուցիչ ըմպելիքներ արտադրող «Ապարան գրուպ» ընկերության տնօրենն է, բայց լարված հարաբերություններ ունի Փաշինյանի պատարագներին միշտ մասնակցող մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ: Փարվանյանի անունը, հիշեցնենք, վերջին տարիներին աղմկոտ պատմությունների մեջ է շոշափվել։ Հայտնի է, … Read more

ԱՄՆ փոխնախագահ Վենսը` կգիշերի Հայաստանի ամենաշքեղ հյուրանոցում ·

«ԱՄՆ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցն արդեն հայտնի փաստ է։ «Ժողովուրդ»-ը գրում է. Հայտնի դարձավ այցի մինչ այժմ չհրապարակված մանրամասներ։ Մասնավորապես՝ թե որտեղ է գիշերելու ԱՄՆ փոխնախագահը և ինչ արժե այդ ընտրությունը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին՝ մեկօրյա այցով, ապա 11-ին կլինի Բաքվում։ Միջազգային մամուլը գրում է, … Read more

Այս տարի ֆինանսների նախարարը կանխատեսել է, որ Հայաստանն արտահանելու է 4 տոննա ոսկի, իսկ որքա՞ն պաշար կա Ամուլսարում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոսկու գնի տատանումը առաջացրել է թե՛ գնորդների, թե՛ վաճառողների զայրույթը։ Վերջին 1–2 շաբաթում ոսկու արժեքը րոպե առ րոպե նվազում և աճ է արձանագրում։ Նախորդ շաբաթ նույն օրը 1 գրամ ոսկին 64 հազար դրամ էր։ Այսօր այն նվազել է՝ դառնալով 60 հազար դրամ։ NYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել է, … Read more

Երբ գարունը բացվի, բնակիչները կգան» ·

2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա համայնքների որոշ բնակիչներ հեռացան, ովքեր էլ մնացին` ձմռան ամիսներին գնում են, գալիս են միայն ամռան սեզոնին: «Հրապարակ» թերթը գրել է․ Տեղացիներն ասում են, որ այս համայնքների մշակվող հողերն այժմ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ներքին Շորժայի վարչական ղեկավար … Read more

Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում ·

Հայաստանը գործող իշխանություններից վերջնականապես ազատելու նպատակ դրած ընդդիմադիրները, շատ փորձագետների կարծիքով, իրենց առաջ պետք է ունենան առնվազն երկու հրամայական՝ սթափ գնահատել իրողությունները, սեփական հնարավորությունները և ուժերը, ամեն ինչ անել՝ ընտրողների ձայների փոշիացում թույլ չտալու համար: «Փաստ» օրաթերթը գրում է. Այս դեպքում խոսքն առավելապես այն ուժերի, շրջանակների, գործիչների մասին է, որոնք դիրքավորված են որպես հստակ հակաիշխանական, … Read more

Կարգախոսը լինելու է խաղաղության վերաբերյալ` «խաղաղություն» բառի կիրառմամբ ·

Իշխող թիմում, նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում նաեւ նախընտրական կարգախոս, երգ, սիմվոլիկաներ ընտրելու ուղղություններով։ «Հրապարակ» թերթը գրել է․ Այս հարցերով խումբ է աշխատում՝ Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ։ Կարծես վերջնական եզրահանգման են եկել, որ նախընտրական երգը լինելու է Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգը, որը «Վարչաբենդի» հիմնն է նաեւ դարձել, … Read more

ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում։ Նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ։ «Փաստ» օրաթերթը գրում է. 2025 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել Եվրոպական միության երկրներ։ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսվարողները ԵՄ չափանիշներին համապատասխանելու դեպքում … Read more

Կկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը ·

Մայր Աթոռից չնայած չեն շտապում հստակ պատասխանել՝ Հոգեւոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելուց հետո, սակայն, որոշ տեղեկություններով, եպիսկոպոսների արմատական թեւը պնդում է, որ այն ամեն գնով կայանա, թեկուզ՝ առցանց տարբերակով, եթե թույլ չտան, որ հոգեւորականները մեկնեն Ավստրիա։ «Հրապարակ» թերթը գրել է․ Նրանք կարծում են, որ Վեհափառի կողմից հերթական զիջումը կլինի ժողովի … Read more

«ՀայաՔվեն» Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի հետ չի բանակցում, այլ նորաստեղծ և առողջ ազգային ուժերի

Այսօր գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» միավորումը բանակցում է տարբեր քաղաքական ուժերի հետ եւ արդեն ուրվագծվում է, որ խոշոր միավոր է ձեւավորվում։ Մեր տեղեկություններով, բանակցությունների մեջ է նաև «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն` այդ ընդդիմադիր դաշինքում ընդգրկվելու համար: «Հրապարակը» կապվել է «ՀայաՔվեի» մամուլի պատասխանատու Դավիթ Սարգսյանի հետ` ճշտելու բանակցությունների ընթացքն ու այս լուրերի իսկությունը․ … Read more