«ԿԱՐԼԵՆ ՄԻՐԱՔՅԱՆ ՍԱՄՍՈՆԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԿԱՐԼԵՆ ՄԻՐԱՔՅԱՆ ՍԱՄՍՈՆԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Անդրանիկ 56/9)։    Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։   Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի … Read more

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ:   ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված կալանավորված անձին: Արդյունքում նրա տաբատի գրպանում գտնվող ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել են 6 ծխախոտի գլանակ, 1 ապակյա կաթուցիչ՝ թմրանյութի նմանվող զանգվածի ծխեցված հետքերով, ինչպես նաև պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված … Read more

ՇՄ նախարարն ու դեսպանը քննարկել են Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոթ Հովլանդին։   Նորվեգիայի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի շրջակա միջավայրի պահպանության օրակարգի առաջմղման համար։ Հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ զարգացումները և այն հնարավորությունները, որոնք կարող են դրանք նոր մակարդակի հասցնել։   Կողմերն անդրադարձել են բնապահպանական համագործակցությանը՝ հաշվի … Read more

ԲՏԱ նախարարը և Shield AI ընկերության ներկայացուցիչները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

  Փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ամերիկյան Shield AI ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության միջազգային բիզնեսի զարգացման և ռազմավարության ավագ տնօրեն Քրիս Բրինքլի գլխավորությամբ:    Հանդիպմանը մասնակցել են նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը,  նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Shield AI … Read more

Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

  Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին պայծառափայլություն Ջամալ ալ Մուսավին:   Նա ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին, ապա շրջել հուշահամալիրի տարածքում:    Շրջայցի ավարտին Ալ Մուսավին գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում, ապա ՀՑԹԻ տնօրենն ու Օմանի ազգային թանգարանի գլխավոր … Read more

ՔԿ նախագահը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցությունը և կիբեռանվտանգության առաջնահերթությունները

  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փետրվարի 11-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային իրավական համագործակցությունը, քրեական վարույթների ընթացքի ապահովումը, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում փորձի փոխանակման և քննիչների մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորությունները։   Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է միջազգային իրավական համագործակցության շրջանակում ուղարկվող … Read more

ԱՏՁՄ նոր նախագահը Արմեն Քոչարյանն է

Փետրվարի 11-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UATE) 25-րդ հոբելյանական Համաժողովի ընթացքում կայացած նախագահի ընտրություններին միության նոր նախագահ ընտրվեց Արմեն Քոչարյանը՝ VOLO և Spark Work ընկերությունների, տեխնոլոգիական բազմաթիվ այլ նախաձեռնությունների հիմնադիր և ղեկավար։    Ավելի վաղ արդեն նախկին  նախագահ Ալեքսանդր Եսայանը հայտարարություն էր տարածել, որում առաջադրել էր Քոչարյանի թեկնածությունը։ «Արմենն ԱՏՁՄ-ում է շուրջ … Read more

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ առաքելության ղեկավարին սահմանային կայունության գործում ներդրման համար

  Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ նրա պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Զրուցակիցները բարձր են գնահատել ԵՄ առաքելության ներդրումը Հայաստանի սահմանային հատվածներում կայունության ապահովման գործում և քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման ռազմավարական օրակարգը։    ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն է հայտնել … Read more

Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում 2025-ին նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ․ պետությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները։ Հաշվետու տարում նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ, դատարան է ուղարկվել 581 գործ՝ 609 անձի վերաբերյալ, իսկ պետությանը պատճառված 17,7 մլն դրամի վնասը ամբողջությամբ վերականգնվել է։ Գլխավոր դատախազը նաև հանձնարարել է ուսումնասիրել զբոսայգիների, մանկապարտեզների տարածքների օտարման և ապօրինի գործող … Read more

Ստեղծել չափելի և կայուն ազդեցություն Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում. Տեղի ունեցավ ԱՏՁՄ-ի դուստր կառույցի պարտատոմսերի շնորհանդեսը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ ԱՏՁՄ-ի դուստր կառույցի «Յու այ թի էքսպո» ՍՊԸ-ի թողարկած պարտատոմսերի շնորհանդեսը։    ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, տնօրեն Սարգիս Կարապետյանը և պարտատոմսերը տեղաբաշխող Սիրիուս Կապիտալ ընկերության տնօրեն Արարատ Մկրտչյանը բարձրացրին խորհրդանշական զանգը, որ տրվելու է պարտատոմսերը երկրորդային շուկա հանելու օրը։   … Read more