Շրջակա միջավայրի նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը

  Նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ կարևորելով բնապահպանության և կայուն զարգացման ուղղություններով համագործակցության խորացումը։    «Անդրադարձ է կատարվել 2021 թվականին ստորագրված՝ կայուն զարգացման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին, որը հիմք է ստեղծում համատեղ նախաձեռնությունների իրականացման … Read more

Մեր բոլոր որոշումներն ուղիղ ձևով կապված են պատմությունից քաղած դասերի հետ․ վարչապետը մասնակցել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» խորագրով միջոցառմանը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» խորագրով միջոցառման մասնակիցներին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։   Վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, նշել, որ վերջերս Հայաստանի Կառավարությունն ընդունել է Հայաստանի տնտեսական … Read more

Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը հանդես կգա Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։   Լանգ Լանգի երևանյան ելույթը հնարավոր է դարձել երկարատև բանակցությունների և պետական աջակցության արդյունքում՝ հանդիսանալով … Read more

Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան․ օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրակրթության մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին:      Օրինագծերի ընդունման արդյունքում ոլորտային օրենքները կհամապատասխանեն «Կրթության մասին» օրենքի նոր պահանջներին, կապահովվի նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման … Read more

Դեսպան Խաչատրյանը և Բրունո Ֆուքսը քննարկել են ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնման հարցեր

  Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը փետրվարի 12-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսին։    «Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական ամուր բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական բնույթ ունեցող բազմաոլորտ համագործակցության ընդլայնմանը։ Կարևորվել է այդ գործում խորհրդարանական դիվանագիտության դերը և Հայաստանի ու Ֆրանսիայի Ազգային … Read more

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնը կապահովի մանկավարժահոգեբանական աջակցություն

Կառավարության որոշմամբ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի:   Կենտրոնի գործունեության առարկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողի կրթության կազմակերպումն է: Կենտրոնը տրամադրում է նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ այլ … Read more

Թատրոնը մտնում է թանգարան

 Թատրոնը մտնում է թանգարան և նոր իմաստ հաղորդում թանգարանային տարածքին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում դիտեցի «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ ներկայացումը, որի հիմքում Իսահակյանի մանկական ստեղծագործությունների ծաղկաքաղի արդյունքում ստացված գրական նյութն է:   Գլխավոր առանցքը «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթն է, որի հերոսները հանդիպում են Իսահակյանի պատմվածքների այլ հերոսների հետ մեկ հիմնական ասելիքի շուրջ. այն … Read more

ԲԸՏՄ-ն կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում

  Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։    «Արարատի մարզի Սայաթ-Նովա, Հովտաշատ բնակավայրերում 5 քաղաքացի առանց ջրօգտագործման թույլտվության ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր 6 խորքային հոր։   Արմավիրի մարզի Վաղարշապատ և … Read more

ԲՏԱ նախարարի տեղակալը ԱՏՁՄ 25-ամյակին նվիրված համաժողովին կարևորել է տեխնոլոգիական ոլորտի շարունակական զարգացումը

  Փետրվարի 11-ին տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովը, որին ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:   Ողջունելով միության անդամներին և համաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱՏՁՄ-ի 25-ամյակը խորհրդանշում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի կայացման ու հասունացման ճանապարհը: Նրա խոսքով՝ … Read more

Մեր 3761 գիտաշխատողներից 2017-ը կանայք են. ԿԳՄՍ նախարար

  ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետտա Ազարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ այսօր գիտության ոլորտում կանանց և աղջիկների, աշխատող կանանց և աղջիկների միջազգային օրն է։ «Շնորհավորելով նրանց՝ կարծում եմ լավագույն առիթն է ստեղծվել հանրությանը ներկայացնեք, թե 2018 թվականին որքա՞ն է կազմել գիտության ոլորտում կատարած ծախսերը, ներդրումները, և գալով մեր օրեր՝ 2026 թվականին, մինչ … Read more