Գիրք նվիրելու օրը՝ Դատախազությունում

Այսօր՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, սահանված աշխատանքային ժամից շուտ Գլխավոր դատախազության և Երևան քաղաքի դատախազության շենք ժամանած առաջին 45 աշխատակիցները՝ դատախազներն ու քաղաքացիական ծառայողները ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից որպես խրախուսական նվեր՝ ստացել են գրքեր՝ կից համաշխարհային մտածողների խոսքերով:      

Ընդունելություն ռազմական ակադեմիայի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով կազմակերպում է ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում 17-18 տարեկան միջնակարգ կրթությամբ՝ ՀՀ արական սեռի քաղաքացիների համար:   Ուսման տևողությունը 4 տարի է: Կուրսանտներն ապահովվում են անվճար քնելատեղով և սննդով, ինչպես նաև բարձր կրթաթոշակով: … Read more

Կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը

Հունաստանի նախագահական նստավայրում կայացել է պետական այցով Աթենքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։   Հանդիպման մեկնարկին նախագահ Տասուլասը շեշտել է, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված հարաբերությունները քաղաքական հարթությունում ունեն անխոչընդոտ և դինամիկ զարգացում։ Նրա գնահատմամբ՝ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը … Read more

Համոզված եմ, որ հասարակական խորհրդի ակտիվ գործունեության արդյունքում 2026-ին կունենանք առավել արդյունավետ աշխատանք. ՊԵԿ նախագահ

Պետություն-մասնավոր հատված երկխոսության ամրապնդում․ փետրվարի 17-ին կայացած ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստում շնորհավորելով հասարակական խորհրդի ձևավորման և նիստի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ առանձնահատուկ ընդգծել եմ քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության կարևորությունը պետություն–մասնավոր հատված համագործակցության համատեքստում։    «ՊԵԿ-ը, լինելով թափանցիկ կառույցներից մեկը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ պատրաստ է բաց և կառուցողական երկխոսության՝ համատեղ … Read more

Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները։   Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը։   Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ … Read more

Երևանում կրակոցների հետևանքով կա զոհ, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր. ԱՆ

Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով, նախնական տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:    «Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: Մեկ քաղաքացի մահացել է:   Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:    ՀՀ առողջապահության նախարարություն      

Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետևողական աջակցությունը Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանը. ՀՀ նախագահ

  Հունաստանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ճաշ՝ ի պատիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի: Միջոցառման շրջանակում Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել՝ ընդգծելով, որ Հայաստան-Հունաստան հարաբերությունները ոչ միայն ռազմավարական են, այլև մարդկային:   «Հայաստանն ու Հունաստանը ամուր կապված են դարերով ձևավորված բարեկամությամբ, որը հիմնված է ոչ միայն պատմական հիշողության, այլև քաղաքակրթական նույն … Read more

Հայտնաբերվել են մեքենայից գողացած գումարը, թմրամիջոց և փամփուշտներ. ոստիկանների բացահայտումը

  Փետրվարի 16-ին՝ ժամը 16:40-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Հովտաշատ գյուղում իր «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողացել են 1 միլիոն 180 հազար դրամ։   ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է … Read more

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ

  Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի կեսօրից հետո, 19-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։    Քամին` հարավարևմտյան`4-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 18-ի … Read more

2027-2028 ուստարում «Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ նոր համաձայնագիր

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր ստորագրվել է գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում կողմերը պարտավորվում են իրականացնել ֆրանսերենի դպրոցական դասագրքերի մշակման և արդիականացման համատեղ աշխատանքներ՝ նպաստելով «FEF 2025–2026․ Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացմանը։    Համաձայնագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա … Read more