Կարևորվել է տարբեր սցենարային իրավիճակներում փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների ամրապնդումը

  ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով Արմավիրի և Արարատի մարզերում էր։   Արամ Ղազարյանը ծանոթացել է մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումների գործունեությանը, գնահատել հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությունը, անձնակազմի պատրաստվածությունն ու օպերատիվ արձագանքման կարողությունները։   Փրկարար ծառայության տնօրենը նաև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Նա … Read more

Երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան

Վերջերս ավարտվեց ձմեռային զորակոչը, և բանակում մեկնարկել է երդման արարողությունների փուլը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:   «Մեր վերջին փոփոխության արդյունքում երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ և կարող են գնալ իրենց տուն, վայելել այս կարևոր փուլը ծնողների հետ»,-նշել է Պապիկյանը:   … Read more

«Ազգ»-ը մոլորեցնում է (հերքում)

  «Ազգ» շաբաթաթերթի պաշտոնական կայքում փետրվարի 20-ին հրապարակված «Ընդդիմությունը շատ է ուշացել» վերնագրով հոդվածում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տվյալներ։   Մասնավորապես՝ «ՀՌՀ խորհուրդ» անունով պետական մարմին Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Վերոնշյալ

Քննարկվել են պետական մասնակցությամբ ընկերությունների և ֆինանսական ռիսկերի կառավարմանը վերաբերող հարցեր

Փետրվարի 19-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին և ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերներին։   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերությունների և ֆինանսական ռիսկերի կառավարմանը, ներդրումային ծրագրերի պլանավորման և հսկողության գործընթացներին, ինչպես նաև հանրային ակտիվների հաշվառմանը։   Պետական գույքի կառավարման կոմիտե … Read more

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լավագույն ընթերցողներին

  Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2025 թվականի լավագույն ընթերցողներին:   Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:   «Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն անցկացվող Գիրք նվիրելու օրը … Read more

Տիգրան Ավինյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին:   Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանը հետաքրքրություն է հայտնել Երևանի և Էլ Քուվեյթի միջև գործընկերային կապերի հաստատման գործում:   Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը կենսունակ և արագ զարգացող մայրաքաղաք է՝ արդիականացման ու նորարարության … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ։   Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ հիմնված պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։   … Read more

World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանը արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» բարձր կոչմանը

  ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ 2025 թվականին Հայաստանը հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» բարձր և պատվավոր կոչմանը։   Այս բարձր գնահատականը ևս մեկ անգամ ընդգծում է մեր հարուստ մշակութային ժառանգությունը, դարավոր պատմությունն ու ինքնատիպ արժեքները, որոնք ոգեշնչում են այցելուներին աշխարհի տարբեր … Read more

«Քարֆուր»-ի «Կրուասան կրեմով» և «Դոնաթ նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սի Ար Էֆ Ռիթեյլ» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ «Քարֆուր») պատկանող հացաբուլկեղենի, ալրային հրուշակեղենի, կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Արշակունյաց պողոտա) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Կրուասան կրեմով», «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» և «Նուտելայով տորթ» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:   … Read more

Առաջիկա օրերին կցրտի 7-10 աստիճանով. սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, որոշ հատվածներում՝ բուք

Հանրապետության տարածքում փետրվարի19-ի ցերեկը, 20-ի և 24-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։   Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8մ/վ, փետրվարի 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում … Read more