Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է | Yerevan Today
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար։ ԶԼՄ-ներին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք՝ վաղ առավոտյան իրավապահները մուտք են գործել «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան։ Հիշեցնենք՝ հունիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել էին Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկության։