Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է | Yerevan Today

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար։

ԶԼՄ-ներին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ վաղ առավոտյան իրավապահները մուտք են գործել «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել էին Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկության։

Leave a Comment