Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի

Քահրամանմարաշի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է ինի, հայտնել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը։ «Միլլիեթ»-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև զինված հարձակումն իրականացրած ութերորդ դասարանցու հայրը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ դպրոցն է հարձակման ենթարկվել։ Քահրամանմարաշ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան զոհեր և երկու տասնյակից ավելի վիրավորներ։

Ադրբեջանի հրաձգության ազգային հավաքականը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանի հրաձգության ազգային հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան։ Նրա խոսքով՝ մասնակցության հարցը նույնիսկ չի քննարկվել: «ԱՊՀ 3-րդ խաղերի ժամանակ Ադրբեջանի կողմից հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ էին տրվել։ Նրանք չեկան և այստեղ ելույթ չունեցան։ Հետևաբար, մենք նույնպես որոշել … Read more