Հովսեփ Ասլանյանը` թաիլանդական բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

20 Հուլիսի 2026, 14:40 Հովսեփ Ասլանյանը Ռուսաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ է նվաճել Կուալա Լումպուրում անցկացված թաիլանդական բռնցքամարտի (մուայ թայ) աշխարհի առաջնությունում։ Ասլանյանը հանդես է եկել մինչև 54 կգ քաշային կարգում։ Մրցաշարին մասնակցել է 114 երկրի 450 մարզիկ։