Հովհաննես Մովսիսյանն այն մասին, թե ինչո՞ւ է Հ1-ը ուղիղ եթերով լուսաբանել կեղծ պատարագը

Նոյեմբեր 04,2025 17:34 «Իսկ ինչո՞ւ էին մյուս լրատվամիջոցները որոշել լուսաբանել։ Որովհետեւ իրադարձություն է, որը հետաքրքիր է հանրությանը։ Ինչո՞ւ չի կարող Հանրայինի լուրերը իր յութուբյան ալիքով հեռարձակել, երբ 10-ից ավելի լրատվամիջոցներ կային։ Զարմանում եմ՝ ի՞նչ կա զարմանալու»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ հակընդդեմ հարցուպատասխանի մեջ մտավ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Լրագրողներին հետաքրքրել էր՝ կիրակի օրը Հովհաննավանքում … Read more

Քննարկումից տեղյակ չենք, հրավիրված չենք եղել. Հ1-ի արձագանքը՝ «ՆԺԱՐ»-ի՝ Հանրայինը հանրությանը վերադարձնելու նախաձեռնությանը

Aravot.am-ը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անունով գրավոր հարցում էր ուղարկել: Գրել էինք, որ «ՆԺԱՐ» սահմանադրական շարժումը նախաձեռնել է քննարկում Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու օրակարգով: Քննարկման մասնակիցները նշել էին, որ Հանրայինը սպասարկում է ոչ թե հանրության, այլ իշխող ուժի շահերը, լուսաբանումներն օբյեկտիվ չեն, հարցազրուցավարների հարցերն ուղղորդող են, Հանրայինը օրենքով պարտավոր է ապահովել բազմակարծություն, սակայն … Read more

Մեծագույն պատիվ է «Ֆեստիվառի» անցկացումը պլանավորել Անկախության տոնին. Ժաննա Անդրեասյան

«Երբ 3 տարի առաջ մեկնարկում էինք զբոսաշրջային-երաժշտական «Ֆեստիվառ» փառատոնը, մտածում էինք՝ արդյոք կունենա՞ շարունակություն: Այսօր խոսում ենք երրորդ անգամ անցկացնելու մասին, եւ այս տարիները ցույց են տվել, որ փառատոնը շատ սպասված է: Փառատոնի անցկացումը ցույց տվեց նաեւ ոլորտում գործող մեր տարբեր կառույցներին ու կազմակերպություններին,որ մարզերում մշակութային կյանքի աշխուժացման շատ մեծ ներուժ կա»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած … Read more

«Հայկական հարց» հաղորդումը Հանրային ռադիոյում փակվել է. աչքի էր ընկնում «անհարկի պաթոսով»․ Արմեն Քոլոյան

«Մի շարք հաղորդումներ, որոնք բավական մեծ տեւողություն են ունեցել եւ հիմնականում եղել են պատմական թիրախներով․․․ Մեկը կոչվել է՝ «Հայկական հարց», որը մենք խնդրել ենք ֆորմատը փոխել, բայց, ըստ էության, մնացել է նույնը։ Հաղորդումներ, որոնք հիմնականում աչքի են ընկել՝ իմ համոզմամբ, անհարկի պաթոսով եւ կենտրոնացած են եղել մեր ժողովրդի ողբերգական անցյալի էջերի վրա։ Թեպետ այդ էջերը … Read more