Արտաքին ազդեցություն նկատվո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական կյանքում. զրույց Նատալյա Սինորյանի հետ

Մայրաքաղաքում գոյացած փոսերն այս շրջանում դժգոհություններ են առաջացնում վարորդների շրջանում: Ի՞նչ է նախատեսում իրականացնել Երևանի քաղաքապետարանը. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալյա Սինորյանը: Նա խոսել է նաև մայրաքաղաքի այլ խնդիրների և ներքաղաքական զարգացումների մասին:

Ի՞նչ առաջարկ է ընտրողին ներկայացնում Հայաստանի շնորհապետական կուսակցությունը. զրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ առավել ակտիվանում է ներքաղաքական անցուդարձը: Ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերն իրենց ծրագրերն են վերջնականացնում և հանդիպումներ ունենում տարբեր համայքներում: «Հորիզոն»-ի տաղավարում է իրենց ծրագրերն է ներկայացրել Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

ԱԼՄ-ի Կարապետյանը առաջինն էր. Արամ Սարգսյանը՝ ՌԴ-ից ՀՀ գալու և քաղաքականություն մտնելու մասին

Հայաստանի ներքաղաքական դաշտում նկատվում է լարվածության աճ՝ ուղեկցվող կոշտ հայտարարություններով, նոր դաշինքների ձևավորմամբ և ընտրական հնարավոր զարգացումների շուրջ ակտիվ քննարկումներով։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանային անորոշությունն ու անվտանգային մարտահրավերները շարունակում են ազդել քաղաքական օրակարգի վրա։ Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Ինչպե՞ս է Իրանի պատերազմն ազդում ԹՐԻՓ նախագծի ու ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների վրա

Հայաստանը մտնում է նախընտրական ակտիվ շրջան, առանձնահատուկ մեծ ակտիվություն է մեր երկրին շրջապատող արտաքին քաղաքական միջավայրում: Այս ամենի համատեքստում ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր մեր երկրի համար: Այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Արտաքին քաղաքական ի՞նչ ուղղություն պետք է ընտրի Հայաստանը. Հեռանկար բանավեճ

Ընտրարշավը ըստ էության արդեն մեկնարկել է: Կուսակցությունների նախընտրական պլատֆորմներում կարևորագույն տեղերից մեկում արտաքին քաղաքականությունն է: Զարգացման ո՞ր վեկտորը պետք է ընդունի Հայաստանը: Արևմո՞ւտք ենք շարժվելու, թե՞ հյուսիս-արևելք: Երվաինտեգրումը ավելի մեծ հնարավորություննե՞ր կբացի, թե՞ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ի՞նչ սպասել Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմում. արդյոք հնարավո՞ր է հրադադար. զրույց Արամ Շահնազարյանի հետ

Վերջին օրերին Մերձավոր Արևելքում զարգացումները շարունակում են մնալ լարված ու բազմաշերտ՝ ուղեկցվելով հակասական հայտարարություններով և տեղեկատվական հոսքերով։ Մի կողմից Դոնալդ Թրամփի վարչակազմը խոսում է հնարավոր բանակցությունների մասին, մյուս կողմից Իրանը պաշտոնապես հերքում է նման գործընթացների առկայությունը։ Արդեն տեղեկություններ կան նաև այն մասին, որ առաջիկա օրերին հնարավոր է հրադադար հաստատվի: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Թեհրանի … Read more

Նոր Սահմանադրության նախագծի տեքստը քննարկվել է ՔՊ-ում. Հայկ Կոնջորյան

Վերջին օրերին ներքաղաքական դաշտում լարվածությունն ու փոխադարձ մեղադրանքները հասել են նոր մակարդակի։ Իշխանության և ընդդիմության միջև հռետորաբանությունը գնալով կոշտանում է՝ հատկապես անվտանգային սպառնալիքների, հնարավոր պատերազմի, խաղաղության օրակարգի և առաջիկա քաղաքական գործընթացների շուրջ։ Հանրության մեջ ակտիվորեն քննարկվում են նաև սահմանադրական փոփոխությունների հարցը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Արդյո՞ք հնարավոր է Իրանի դեմ պատերազմի մոտալուտ ավարտ. զրույց Գոհար Իսկանդարյանի հետ

Իրանն այսօր անվտանգության խորհրդի նոր ղեկավար է նշանակել: Հակասական տեղեկություններ են հաղորդվում հնարավոր բանակցությունների վերաբերյալ: Իրանի շուրջ զարգացումներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Ընտրական պատկեր. ինչի՞ մասին է խոսում շուրջ 2 տասնյակ քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրություններին

Վերջին շրջանը Հայաստանի համար շարունակում է մնալ բարդ ու բազմաշերտ՝ միաժամանակ ներառելով թե՛ ներքաղաքական լարված զարգացումներ և թե՛  տարածաշրջանային ռիսկեր։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական ու քաղաքական ինտեգրման հարցն էլ շարունակում է մնալ օրակարգի կենտրոնում՝ առաջ բերելով ինչպես հումանիտար, այնպես էլ ռազմավարական բնույթի քննարկումներ։ Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Պաշտպան հայրենյաց» … Read more

Կենսաթոշակ, աշխատանք, բնակարան, ի՞նչ ծրագրեր են ակնկալում մարդիկ. Հեռանկար բանավեճ

Մարդիկ այսօր խոսում են ոչ միայն քաղաքականության մասին, այլ առաջին հերթին՝ իրենց կյանքի պայմանների: Ինչպիսի՞ սոցիալական քաղաքականություն են առաջարկում ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը, և որքանո՞վ կարող են այդ առաջարկները իրական փոփոխություն բերել մարդկանց կյանքում։ Մանրամասները՝ տեսանյութում: